Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսին իմ կատարված աշխատանքները ունեցել են մարզական ուղվածության ,ծրագրերի ամփոփման և գնահատման, մեթոդների վերլուծության վերաբերյալ:Աշխատանքները կատարվել են կրթահամալիրի դասերի և լրացուցիչ մարզումների ծրագրերին համապատասխան,որտեղ նոր մեթոդական մոտեցումների և միջոցների կիրառումն էր:Դասերի ընթացքում կատարվող աշխատանքները ուղված են եղել թիմային կազմակերպչական եղանակով,իսկ լրացուցիչ կրթության մարզումները խիստ ծրագրավորած մարզական մեթոդների կատարմամաբ:Քանի որ այս ամիսը նախապատրաստական փուլի ամիսն է մրցումների և մարզական միջոցառումները տեղափոխվել են դեկտեմբեր ամիս և տարվա վերջ մեզ մարզական ծանր և պատասխանատու շրջան է սպասվում:

Պարտադիր ատեստավորման հաշվետվություն

Կարծիք

2023թ.օգոստոսի 21-ից անցել եմ պարտադիր ատեստավորում,որը տևել է մինչև հոկտեմբերի 27-ը:Ատեստավորումը անցել է մեր կրթահամալիրում,որտեղ ընդգրկված էին նաև այլ դպրոցների ուսուցիչներ և առողջ քննարկումները ստեղծեցին շփոման եզրեր և տարբերվող կարծիքներով բովանդակալից բանավեճեր:

Այս վերապատրաստումը հետաքրքիր էր ինձ համար իր բովանդակությամբ,կառուցվածքով,կիրառվող մեթոդներով և վերապատրաստողների նյութի իմացության մակարդակով:Բոլոր այն ուսուցման փուլերը վերապատրաստում էին և նոր պատուհան բացում ինձ համար ինձ համար գիտելիքների պաշար հավաքելու գործնթացում:

Ես ձերք բերեցի նոր գիտելիքներ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառից,օրենքներից,աշակերտների մոտ իհայտ եկող հոգեբանական խնդիրների առաջացման և դրանց կանխարգելման արդյունավետ ձևերի մեթոդների մասին,հետազոտություն կատարեցի և վերլուխեցի այն և եկա համապատասխան եզրակացության,որը կոգնի ինձ իմ հետագա մանկավարժական գործունեություն կատարելու մեջ:

Շնորհակալություն պետք է հայտնեմ ինձ վերապատրաստող մանակավարժներին՝Հերմինե Անտոնյանին,Գևորգ Հակոբյանին,ընկեր Արմինեին,նառա Նիկողոսյանին և իմ հետազոտական մասնագիտական ղեկավար Նաիրա Հարությունյանին: