Այսօր վոլեյբոլի լրացուցիչ կրթության աղջիկների խումբը իր օրը սկսեց Վահան Ասատրյան մարզադահլիճը պատուհանների մաքրման աշխատանքով։Թիմային աշխատանքի շնորհիվ մաքրվեցին և կարգի բերվեցին պատուհանները։
Месяц: Август 2019
Համահայկական 7-րդ խաղեր
Այս տարի Հայաստանում և Արցախում անցկացվեցին Համահայկական յոթերորդ խացերը։Խաղերի բացման արարողությունը կայացավ Ստեփանակերտ քաղաքում և իր ծավալով և մասնակից թիմերի քանակով աննախադեպ էր։
Այդ խաղերում մասնակցեցի և ես ՝ ընդգրկվելով Արցախի Ստեփանակերտ թիմում։Մրցումների առաջին փուլը անցկացվեց Արցախում,հետագայում տեղափոխվեցինք Երևան և մնացած հանդիպումները անցկացվեցին Երևանի Տնտեսագիտական Համալսարանի մարզադահլիճում։Թիմերը լավ մարզավիճակում էին և բարձրակարգ խաղ ցույց տվեցին։Իմ թիմը կիսաեզրափակիչում հանդիպեց Վանաձորի հավաքական թիմի հետ և համառ պայքարում զիջեցինք 3։2 հաշվով ապագա չեմպիոն թիմին և մրցեցինք 3-րդ տեղի համար Մեծամորի թիմի հետ։Արդյունքում գրավեցինք մրցանակային երրորդ տեղը։