2018թ նոյեմբերի 3-ից 9-ը Ռուսաստանի դաշնության Պեռմ քաղաքում կայացավ ԱՊՀ երկրների դպրոցականների մարզական 6-րդ փառատոնը որտեղ հնարավորություն ստացավ նաև Հայաստանի դպրոցականների վոլեյբոլի հավաքական թիմը:Թիմը գլխավորեցի ես և հավաքագրելով թիմ մեր վոլեյբոլի պատանիների լրացուցիչ կրթության խմբի խաղացողներով մասնակցեցինք այդ միջոցառմանը:Փառատոնի բացման արարողությանը ներկա էին Ռուսաստանի դաշնության պետդումայի պատգամավորներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ինչպես նաև անվանի մարզիկ մարզուհիներ:
Մեր մրցումները սկսեցին նոյեմբերի 5-ին,խաղում էինք շրջանաձև եղանակով բոլորը բոլորի հետ ամենօր,օրեկան 3 խաղ:Խաղերի այս ձևը մեզ համար անակնկալ էր բայց մենք պատրաստէինք ամեն իրավիճակին:
Մարզակառույցը որտեղ մենք խաղում էինք շատ լավ կահավորված էր ժամանակակից և այդ տեղ հաճելի էր խաղալ և ոգևորիչ:
Ընդհանուր առմամբ մեր թիմը գրավեց 3-րդ տեղը միավորներով զիջելով առաջատարներին Ղազախստանի և Ռուսաստանի թիմերին,հվաճելով 6 հաղթանակ: