Արևային լողափնյա վոլեյբոլ

Այսօր լողափնյա վոլեյբոլի հրապարակում 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրի լրացուցիչ կրթության սաների հետ անցկացրեցինք ուսումնական մարզում։Մարզման նպատակն եր սովորողներին ցուցադրել լողափնյա վոլեյբոլի հմայնքը և տեսարժանությունը։

Լողափնյա վոլեյբոլի մեկ թիմում ընդգրկված են երկու խաղացող 8×8 կիսադաշտի չափերով,որտեղ խաղացողների միջև ենթադրում է 2-3մետր հեռավորության պահպանում՝ հիգիենային համապատասխան։

Արևային հերթական մարզում

Այսօր գարնանային արևոտ օրեր և մարզմանը նպաստող եղանակ։Ես իմ երեխաների հետ հերթական անգամ ներկայացրեցինք մարզման վարժությունների տարատեսակներ, որոնք կօգնեն սովորողներին տան պայմաններում կատարել դրանք։Վարժությունները իրենց կատարմամբ մատչելի են բայց ,միևնույն ժամանակ, շատ օգտակար՝ ապահովում են մարմնի աշխատունակությունը և պահպանում առողջությունը։

Ընտանեկան մարզումներ

Այսօրվա մարզումները անցկացվում են վոլեյբոլի գնդակների օգնությամբ։Ամեն անգամ վարժություններ կատարելիս պետք է հաշվի առնել այն տարածքը որտեղ անցկացվում է տվյալ վարժությունը,մոտեցման հաճախականությունը և կատարման քանակը(տևողություն,կրկնողություն,մոտեցում)։

Գարնանային վոլեյբոլ

 

Այսօր անցկացրեցի իմ երեխաների հետ գարնանային զբոսանք մեր թաղամասի մեջ և հասնելով խաղահրապարակ սովորեցնում էի վոլեյբոլի հնարքներին։Զբոսանքը տևեց 40 րոպե և լիցք հաղորդեց երեխաներին իրենց տնային առաջադրանքները կատարելու համար։

Օրվա իմ աշխատանքը շարունակվեց կրթահամալիրի վոլեյբոլի թիմի հետ տեսադասի միջոցով։Տրվեցին նոր առաջադրանքներ,անցկացվեց տեսական պարապմունք անհատական աշխատանքներ կատարելու ուղությամբ և պայմանավորվեցինք մյուս անգամ ինչ մարզական նյութերի մասին ենք զրուցելու։