Նախագիծ
Մարզական աշուն Արատեսում
Հոկտեմբերի 25-27ը
Մեկնում Կրթահամալիրի Մայր դպրոցից 11:00
Ժամանում ` 27. 10. Մայր դպրոց 18:00
Նախագիծը կազմակերպվում է վոլեյբոլի լրացուցիչ կրթության աղջիկների և պատանիների մասնակցությամբ մեկնելով Արատես ռազմամարզական ճամբար:Մասնակիցները հանդիսանում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի վոլեյբոլի հավաքական թիմի խաղացողներ:Այս նախագիծը նպատակ ունի մրցակցային և խաղային մեթոդների կիրառմամբ թիմերին պատրաստել մյուս տարվա կայանալիք Երևան քաղաքի դպրոցականների առաջնությանը և, հաղթանակի դեպքում, Հայաստանի դպրոցականների առաջնությանը:Նախագիծը իրականացվելու է նոյեմբեր ամսին երկօրյա գիշերեկացով:Տեղի է ունենալու երկու երեք ընկերական հանդիպումներ Եղեգնաձորի վոլեյբոլի հավաքական թիմերի հետ և Սիսիանի աղջիկների հավաքական թիմի հետ:
Նախագիծը լուծում է հետևյալ խնդիրները՝
- Մրցումային պատրաստություն
- Փորձի փոխանակում
- Թիմում ընկերասիրության և փոխօգնության հատկանիշների ձևավորում
- Հայրենագիտական գիտելիքների ձեռքբերում
- Վոլեյբոլի մարզադաշտի կառուցում
Այս նախագիծը ունի նաև հայրենագիտական նպատակ ծանոթացնելով երեխաներին Սմբատաբերթին,Թեղենյաց վանքի պատմությանը,այցելություն պատմամշակութային հուշարձաններ Զորաց Քարեր, Շաքիի ջրվեժ և եկեղեցիներ, ընկերական շփում և ծանոթացում մրցակից թիմի պատանիների հետ:
Նախագիծը իրականացվում է մասնակից երեխաների դրամական միջոցներով:
Նախագծի երթուղին՝Կրթահամալիրի Մայր դպրոց-Արարատ-Արենի -Եղեգնաձոր-Արատես-Շատին-Սելիմի լեռնանցք-Մարտունի-Սևան-Երևան:
Ճամբարի օրակարգ
Հոկտեմբերի 25
11.00 — մեկնում Մայր դպրոցից
14.00 -15.00 — ժամանում Եղեգնաձորի թիվ 1մարզադպրոց
15:30 Ընկերական հանդիպում Եղեգնաձորի վոլեյբոլի հավաքական թիմի հետ
17.00 — Խաղի ավարտ
17:30 ժամանում Արատես ռազմամարզական ճամբար
19.00 -20.00 — ընթրիք
21.00-22.00 — զրույցներ խարույկի շուրջ
23.00 — քուն
Հոկտեմբերի 26
8.30 — 9.00 — վերկաց, առավոտյան ընդհանուր պարապմունք, մարմնամարզություն
09.00-10.00 — նախաճաշ
10.30- աղջիկների թիմի մեկնում դեպի Սիսիան քաղաք
12:00 հանդիպում Սիսիանի մարզադպրոցի աղջիկների թիմի հետ
13:30 Խաղի ավարտ
14:00 ճաշ
15:00 Ուղություն դեպի Զորաց քարեր և Շաքիի ջրվեժ
16.00-Վերադարձ Արատես
17.00-18.00 — Հայրենի բնության դեղաբույսերը, մասրահավաք,
18.30-19.30 — ակտիվ ինտելեկտուալ խաղեր
19.30-20.30 — ընթրիք
21.00 -22.00 — խարույկ, զրույցներ, քուն
Հոկտեմբերի 27
8.30 — վերկաց
9.00-10.00 — առավոտյան ընդհանուր պարապմունք, մարմամարզություն
10.00-10.30 — նախաճաշ
11.00 —քայլք դեպի Սմբատաբերդ
14:00 վերադարձ դեպի Երևան
Մասնակիցների ցուցակ
- Նազարյան Վահե 190
- Կիրակոսյան Արմեն 190
- Ալեքսանյան Դավիթ 190
- Գասպարյան Հովսեփ 190
- Ասլանյան Գարիկ 190
- Պետրոսյան Դավիթ 190
- Պողոսյան Արման Մխիթար Սեբաստացի
- Մակարյան Դավիթ 190
- Վարդանյան Տիգրան 181
- Խաչատուրյան Գրիգորի 181
- Բաղդասարյան Վահան 181
- Երեմյան Մերի Մխիթար Սեբաստացի
- Նարինյան Նանե 181
- Մակարյան Վարդան 181
- Մկրտչյան Անահիտ Մխիթար Սեբաստացի
- Հարությունյան Էլեն 181
- Պողոսյան Սահակ 190
- Հովակիմյան Մարիամ 114
- Պողոսյան Գայանե