Ներածություն
Առողջ ապրելակերպը մարդկանց կենսագործունեության ապահովման, պահպանման և բարելավման միջոց է։Նպաստում է ներդաշնակ զարգացմանը առողջության պահպանման և ամրապնդմանը,ապահովում է բարձր աշխատունակություն և ստեղծագործական երկարակեցություն։
Առողջ ապրելակերպը իր մեջ ներառում է հետևյալ հիմնական մասերը՝
1.Աշխատանքի և հանգստի համաչափություն.
2.Բացասաբար ազդող սովորությունների մերժում.
3.Շարժողական գործողությունների արդյունավետություն.
4.Անձնական հիգիենա.
5.Սնունդի համաչափություն.
6.Աշխատանքի արդյունավետություն։
Հանգստի և աշխատանքի համաչափությունը կարևոր դերակատարություն ունի առողջ ապրելակերպը ապահովելու համար։Տնային պայմաններում հեռավար առցանց ուսուցման եղանակով կրթություն ստանալը բերում է մի շարք խնդիրների ի հայտ գալուն և դրանց առանձնահատուկ լուծումներին։Եթե ֆիզկուլտուրայի դասերին մարզիչը հետևում է համազգեստին,վարժությունների կատարման ճշգրտությանը,ակտիվությանը,խաղերի ընթացքում կողմնորոշման ընդունակություններին,ապա հեռավար ուսուցման ժամանակ այդ ամենը կատարվում է աշակերտի կողմից կամ,առավելագունը, ծնողնեևի ուղորդմամբ։Այս ամենը բերում է նրան որ՝
1.Աշակերտը ինքը պետք է կազմակերպի իր ֆիզկուլտուրայի դասը տան պայմաններում,
2. Ապահովի հիգիենայի համապատասխան պայմանները ,
3. Չափավորի իր օրակարգը հանգստի և ֆիզիկական աշխատանքի միջև,
4. Հետևի իր անձնական հիգիենային՝ պահպանելով անվտանգության կանոնները տանը և դրսում,
5. Տեսաձայնագրի կատարված աշխատանքը և ուղարկի մարզչին գնահատման և թերությունները շտկման համար,
6. Չափավորի իր սննդակարքը։
Մարզիչը ,հաշվի առնելով այս ամենը,պետք է այնպիսի վարժություններ և առաջադրանքներ նեևկայացնել աշակերտին,որ նա կարողանա կատարել տան պայմաններում։ Մեծ խնդիր է առաջանում տան պայմաններում դինամիկ շարժողական գործողությունների կատարումը։Այդ խնդիրը կարելի է լուծել հետևյալ կերպ՝
1. Առավոտյան զբոսանք և վազք,
2. Ռիթմիկ պարեր,
3. Բնակելի շենքերի աստիճանավանդակով բարձրանալ և իջնել,ցատկեր և պարանով ցատք,
4.Քայլարշավներ,
5.Բարձունքի հաղթահարում,
6.Մասնագիտական տեղակատվական աղբյուրների ուսումնասիրում։
Շարժողական դինամիկ օրեկան ակտիվությունը պետք է տևի առնվազն ՝
ա.30 րոպե,զբոսանքի համար,
բ.15-20 րոպե ռիթմիկ պարերի համար,
գ.15 րոպե աստիճանավանդակով իջնել և բարձրանալ,
դ.պարանով ցատկեր,
ե.հեծանիվավաևություն։
Իմ կարծիքով սա միակ եղանակն է ֆիզիկական կարողությունները պահպանելու համար։