Ընկերական հանդիպում

Մայիսի 13 մեր կրթահամալիր այցելել էին Զովաբեր համայնքի Չարենցի անվան միջնակարգ դպրոցի մի խումբ սովորողներ և ցանկություն էին հայտնել ընկերական հանդիպում անցկացնել մեր ավագ դպրոցի աշակերտների հետ:Հանդիպմանը մասնակցել էին 11-րդ դասարանի աշակերտները և խաղը շատ հետաքրքիր և անզիջուն անցավ ՝պարքևելով հանդիսատեսին բարձր տրամադրություն:Հանդիպումը հաղթեց մեր կրթահամալիրի թիմը,բայց պայմանավորվեցինք նորից հանդիպել իրենց դպրոցում և նորից վերապրել այդ ընկերական մթնոլորտը:

Վոլեյբոլի փառատոն նախագիծ

Այսօր «Վահան Ասատրյան» մարզադահլիճում կայացավ վոլեյբոլի փառատոն վարպետության դասնթաց նախագիծը,որը անցկացրեց Հայաստանի Վոլեյբոլի ֆեդերացիան:Փառատոնի նպատակն է զարգացնել վոլեյբոլը Հայաստանի դպրոցներում՝ուսուցման նոր եղանակներով և մեթոդներով,ինչպես նաև օգնել սկսնակ վոլեյբոլով զբաղվողներին մարզագույքով:Փառատոնը անցկացրեցին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը և մարզիչներ՝ Նաիրա Հարությունյանը,Սյուզաննա Սարգսյանը,Լենա Ղազարյանը:Մարզում փառատոնը շատ հետաքրքիր և բովանդակալից անցավ՝ նոր լիցք հաղորդելով երեխաներին իրենց համար վոլեյբոլ մարզաձևը բացահայտելու համար:

https://inside.cev.eu/articles/development/vfa-delivers-another-volleyball-festival-in-yerevan/?fbclid=IwAR3W57Xvf8_L5OuRJlZ1vOpacX5uh6-Y1_VP90qqj2Z4QeL_CMghjz5gRcg

Դեպի Ծաղկունք գյուղ

Գագարին նախագծի համաձայն այսօր մեկնեցինք Հարավային դպրոցի խմբի հետ Ծաղկունք գյուղ,որտեղ ունեինք կարևոր աշխատանքներ։ Այդ գյուղի դպրոցի շրջակայքը պետք է մաքրվեր աղբից,որը կատարեցինք Հարավային դպրոցի երեխաները ընկեր Շամիրամի գլխավորությամբ և ունեինք մարզական առաջադրանք նվերներ հանձնելու այդ դպրոցի սովորողներին։Նվերները հանձնեցինք անձամբ տնօրեն տիկին Անահիտին,որը շնորհակալություն հայտնեց և գոհունակությամբ արձանագրեց մեր կրթական կապերը։Նվերների մեջ ունեինք ֆուտբոլի դարպասների համար նախատեսված ցանցեր,որը մեր վոլեյբոլի լրացուցիչ կրթության մարզիկների և ֆուտբոլի մարզիչ ընկեր Ռուբիկի հետ տեղադրեցինք և անցկացվեց ֆուտբոլային հանդիպում մեր Ավագ դպրոցի մարզիկների և Ծաղկունք գյուղի պատանիների թիմի հետ։