Ֆիզիկական կուլտուրայի զարգացման գործնթացում կիրառվող մեթոդներից ամենա հետաքրքիր և կիրառվող մեթոդներից է խաղային մեթոդը։Խաղային մեթոդը կիրառվում է բացարձակ բոլոր մարզաձևերում և իր մեջ ընդգրկում է շարժողական և մտավոր իրավիճակների ստեղծում և դրանց լուծման ճանապարները՝ կանոնների շրջանակներում։Ուսուցիչ-մարզիչը այնպես է օգտագործում այս մեթոդը,որ մարզվող երեխաների մոտ պատկերացում լինի իրենց ընտրած մարզաձևի տեխնիկական և տակտիկական գործողությունների վերաբերյալ։Խաղային մեթոդը, խաղային մարզաձևերի համար,ունի կարևորագույն նշանակություն մարզաձևի յուրացման գործնթացում և պատրաստում է մրցակցային,կամ մրցումային,գործունեության։Խաղային մեթոդը դպրոցում կիրառում ենք նախադպրոցական,կրտսեր դպրոցական,միջին դպրոցի,ավագ դպրոցի և քոլեջի սովորողների հետ։
Նախադպրոցական երեխաների հետ կարևոր է խաղահին մեթոդը շարժախաղերի միջոցով կիրառել պարզեցված եղանակ պարունակող կանոններով,հիմնականում էստաֆետաների միջոցով։Խաղային մեթոդը կիրառում ենք դասի հիմնական մասում՝նախապատրասատական մասից հետո,ոչ պակաս քան 30 րոպե տևողությամբ՝որպեսզի սովորող երեխաները ընկալեն խաղը և մեթոդը ապահովվի բավարար ֆիզիկական բեռնվածություն։
Խաղային մեթոդի կիրառումը միջին դպրոցում շարժախաղերի միջոցով կիրառվում է երբ աշակերտների քանակը գերազանցում է դահլիճի բեռնվածության համար նախատեսված սովորողների քանակից( 25 և ավելին)՝անհնարին դարձնելով խաղային մարզաձևերից մեկը ուսուցանելը(վոլեյբոլ,բասկետբոլ,հանդբոլ)։
Խաղային մեթոդը ապահովում է բարձր ակտիվություն և թիմային աշխատանքի կատարման համագորձակցություն։
Խաղային մեթոդներն են ՝շարժախաղերը և փոփոխված կանոններով մարզախաղերը։
Խաղային մեթոդը կիրառվում է ուսումնական պլանի համապատասխան,մարզման և դասերի ընթացքում։Խաղային մեթոդը ընդգրկում է իր մեջ շարժողական ընդունակությունների բոլոր կողմերը՝արագաշարժություն,ճկունություն,ճարպկություն,ուժ,ցատկունակություն և դիմացկունություն,ինչպես նաև տակտիկական և թիմային մտածողություն։