Մարտի 17-21ը կայացավ Հայաստանի վոլեյբոլի գավաթի խաղարկությունը։Գավաթին մասնակցել են Հայաստանի ուժեղագույն տղամարդկանց և կանանց թիմերը։Կանանց մրցաշարում առաջին տեղ գրավեց կրթության գիտության և սպորտի նախարարության խաղային մարզաձևերի մարզադպրոցի թիմը,որի կազմում մասնակցել են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողներ Մանե Մանուկյանը և Անահիտ Մկրտչյանը,ինչպես նաև լրացուցիչ կրթության թիմի անդամներ Մարիամ Հովակիմյանը և Հասմիկ Մանուկյանը։
Տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրեց ՖՒՄԱ վոլեյբոլի ակումբը,իսկ երկրորդ տեղը ԿԳՍՄ խաղային մարզադպրոցի տղամարդկանց թիմը,որի կազմում հանդես են եկել Մխիթար Սեբաստացի կրթահամլիրի ավագ դպրոցի սովորողներ Արման Պողոսյանը և Տարոն Հակոբյանը։
Շնորհավորում եմ բոլորին կատարված աշխատանքի և արդյունքի համար։