Լողափնյա վոլեյբոլի ՀՀ դպրոցականների առաջնություն

Այսօր ավարտվեց լողափնյա վոլեյբոլի ՀՀ դպրոցականների առաջնությունը,որին մասնակցել են մեր կրթահամալիրի աշակերտներ Արման Պողոսյանը և Գրիգորի Խաչատուրյանը,որոնք ներկայացնում էին Երևան քաղաքը։Առաջնությանը մասնակցում էին Հայաստանի մարզերի հավաքական թիմերը և մրցաշարի եզրափակչում հանդիպեցին Երևանի և Շիրակի մարզի թիմերը։Համառ հավասար պայքարում նվազագույն հաշվով մեր թիմը պարտվեց ավելի փորձառու թիմին 1։2 հաշվով և գրավեց երկրորդ տեղը։Շնորհավորում եմ մեր թիմին արդյունքի և դիտարժան խաղ ցուցադրելու համար։