Ֆուտբոլային փառատոն Ծաղկունքում

Օգոստքսի 27-ին Գագարին նախագծի շրջանակներում Ծաղկունք գյուղի ֆուտբոլի մարզադաշտում անցկացվելու է ֆուտբոլային փառատոն,որտեղ մասնակցելքւ են մեր կրթահամալիրի սովորողները՝մեկ խումբ աղջիկ և երկու խումբ տղաներ։Մասնակցության նպատակն է զարգացնել միջհամայնքային կապը կրթօջախների միջև ֆուտբոլային հանդիպումների միջոցով։

https://mskhgagarinproject.wordpress.com/2021/08/17/mrcashar/

Մարզական ընտրության գործունեության ծրագիր

Մարզական ընտրության ծրագիրը ներառում է 4-րդ և 5-րդ դասարանների մարզիկների գործունեությունը։Մարզական գործունեության նպատակն է՝

1.Զարգացնել երեխաների մոտ ֆիզիկական կարողությունները,

2.Զարգացնել ֆիզիկական ընդունակությունները,

3.Գիտելիքներ փոխանցել տարբեր մարզաձևերից,

4.Ուսուցանել տարբեր մարզաձևերի կանոնները,

5.Ձևավորել երեխաների մոտ ընկերասիրություն,

6.համատեղ ընդհանուր գործունեություն ծավալել խաղի կանոններին համապատադխան,

7. Անձի մոտ ձևավորել արդար խաղի սկզբունքները։

Ընտրության գործունեությունը կազմակերպվում է մարզադահլիճում կամ մարզադաշտում,կախված եղանակային պայմաններով։Անցկացվում է շաբաթական 4 դասաժամ սկզբունքով՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին։

Դասի կառուցվածքում՝ ներգրավիչ և հիմնական,շեշտը դրվում է ֆիզիկական կարողությունների ամրապնդմանը,իսկ հիմնական մասի մյուս հատվածում մարզախաղերի միջոցով այդ կարողությունների կատարելագործմանը։

Ընտրությանբգործունեությունը կարող է իր մեջ ընդգրկել մարզական խաղերի,փառատոնների,մրցաշարերի մասնակցություն,որը անցկացվում է արտադասարանային ծրագրին համապատասխան։Ընտրության գործունեության խումբը կարող է մասնակցել ռազմամարզական,բնապահպանական,ուսումնական և մրցումային ճամբարներին՝կրթահամալիրի տարեկան ծրագրերի շրջանակներում։

Ընտրության գործունեության աշխատանքները ներկայացվում են սովորողների և դասավանդողների բլոգերում։

Դեպի Արագած

Օգոստոսի 22-ին Ավագ դպրոցի մի խումբ սովորողների հետ մեկնեցինք Արագածը նվաճելու։

Այդ հետաքրքիր աշխատանքը սկսբեց Սուրբ Երրորդության եկեղեցու բակից մինչև Արագածի Քարե լիճ ՝մեքենայով իսկ մյուս հատվածը մինչև գագաթ ՝ոտքով։

Երեխաները ցույց տվեցին իրենց դժվարությունները հաղթահարելու կամքը և համառորեն կամաց- կամաց նվաճեցին բարձունքը։

Ռազմամարզական ճամբար Ծովինարում

Օգոստոսի 9-13-ը Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի Երկրապա Կամավորական միության ճամբարում մասնակցություն ունեցա ավագ դպրոցի

9 -րդ դասարանի սովորողների և շրջանավարտների մի խումբ երեխաների հետ։

Ճամբարում անցկացված ժամանակ երեխաները մասնակցեցին զինվորական պատրաստության դասնթացներին և մարզական պարապմունքներին,իսկ ճաշից հետո մենք գնում էինք Սևանի լողափ լողանալու։Ամբողջ ռազմամարզական գործունեությունը անցնում էր օրակարգին համապատասխան։

Դեպի ԱՊՀ երկրների դպրոցականների առաջնություն

Այս տարի սեպտեմբերի 10-17ը Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքում լ անցկացվելու է ԱՊՀ երկրների առաջնությունը,որտեղ մասնակցելու հնարավորություն ստացավ մեր կրթահամալիրի լրացուցիչ կրթության պատանիների (2006-2007 թ. ծնված) թիմը։

Այս կարևոր մրցումներին օգոստոսի 6-ից ամենօրյա մարզումները անցկացվելու են 《Վահան Ասատրյան》 մարզադահլիճում,առավոտյան ժամը 17։00-19։00։

Հույս ունեմ որ մեր թիմը պատշաճ ձևով կպատրաստվի և կայանալիք մրցմանը և մրցանակային տեղ կզբաղեցնի։