Մրցաշարը ավարտվեց

Այսօր Վանաձոր քաղաքում ավարտվեց վոլեյբոլի Ֆելիքս Դալլաքյանի անվան հուշամրցաշարը,որտեղ մասնակցում էին մեր կրթահամալիրի վոլեյբոլի լրացուցիչ կրթության աղջիկների և  պատանիների թիմերը ինչպես նաև Հանրապետության ուժեղագույն թիմերը՝Արաբկիր,Վանաձոր,Հնաբերդ,Աջափնյակ,Նոր-Նորք։ Երեք օրվա արդյունքներով մեր կրթահամալիրի աղջիկները զբաղեցրել են չորրորդ իսկ պատանիները գրավել են առաջին պատվավոր տեղերը։Եզրափակիչում պատանիների մրցակիցներ Արաբկիր վարչական շրջանի Մանկապատանեկան թիմը ,ով ՀՀ չեմպիոններն էին։Մեր թիմը հաղթեց մեծ առավելությամբ 25։18,  25։14 հաշվով և հռչակվեց այս մրցաշրջանի հաղթող։

Թիմը պարգևաըրվեց գավաթով և մեդալներով։

Հանդիպումները հեռարձակվում էին Vivarosport կայքով ուղիղ եթերով,որը հասանելի էր համացանցում։

Ավարտվել է Ֆելիքս Դալլաքյանի անվան վոլեյբոլի մինչև 17 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը

Եվրոպական կոնֆեդերացիայի արձագանքը մրցաշարի մասին

Это слайд-шоу требует JavaScript.

Վոլեյբոլի մրցաշար Վանաձորում

Մայիսի 16-ից 19-ը Վանաձոր քաղաքում կայանալու է Հայաստանի անվանի խաղացող Ֆելիքս Դալլաքյանի անվան հուշամրցաշարը,որտեղ մասնակցություն են ունենալու Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի վոլեյբոլի լրացուցիչ կրթության պատանիների և աղջիկների թիմերը։Մրցումները անցկացնում է ՀՀ. վոլեյբոլի ֆեդերացիան։

Նախագիծը նպատակ ունի զարգացնելու վոլեյբոլ նարզաձև մեր կրթահամալիրում,

Կրթական կապեր ստեղծի մյուս կազմակերպությունները և ակումբները ներկայացնող թիմերի միջև,

Ծանոթացում Վանաձոր քաղաքի մշակույթային օջախներին,ամրապնդել երեխաների միջև ընկերասիրություն,հախթանակին հասնելու կամային հատկանիշների ձևավորում։

Նախագիծը իրականացվում է երեխաների ծնողների միջոցներով։20190508_104723800px-Vanadzor_new_collection.jpg

Մրցանակային տեղ

Ավարտվեց Երևան  քաղաքի դպրոցականների վոլեյբոլի աղջիկների առաջնությունը։Մեր թիմը հանդիպեց Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի մրցակիցների հետ և հաղթելով նվաճեց մրցանակային 3- րդ տեղը։Միակ պարտությունը կրեցինք առաջնության հաղթող Ավանի աղջիկներից  2։1 հաշվով։

20190508_104723.jpg

Մասնակիցների ցուցակ

  1. Մանե Գևորգյան                           12-րդ
  2. Առաքելյան Սոֆի  10-րդ
  3. Մանուկյան Մանե 9-րդ
  4. Մեյմարյան Ալլա          9-րդ
  5. Մովսիսյան Մարիյա 9-րդ
  6. Երիմյան Մերի 7-րդ
  7. Մկրտչյան Անահիտ                   7-րդ
  8. Պողոսյան Հասմիկ                       10-րդ