Ֆուտբոլի փառատոն

Հունիսի 26- ին Գագարին նախագծի շրջանակներում Դդմաշեն գյուղի դպրոցում կայացավ հանդիպում Դար հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝Դավիթի և Հայկի,ովքեր ֆուտբոլի նոր նախագիծ ներկայացրեցին Գագարին համայնքի գյուղերի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչներին։Միջոցառմանը ներկա էին Դդմաշեն և Զովաբեր գյուղերի դպրոցի տնօրեններ՝Գալստյանը և Հարությունյանը։

Ըստ կազմակերպիչների ֆուտբոլային փառատոնը անցկացվելու է սեխտեմբեր ամսվս երկրորդ մասում և ներառելու է երկու տարբեր տարիքի երեխաների խմբեր՝10-12 և 13-15,ինչպես նաև աղջիկների թիմերի մասնակցություն այդ փառատոնին։

Փառատոնի մասնակից թիմերը պետք է մինչև երեքշաբթի օրը ներկայացնեն թիմերի հայտացուցակը։

Այդ հանդիպմանը ներկա էին Զովաբեր,Գագարին,Ծաղկունք,Վարսեր,Դդմաշեն և Գեղամավան համայնքի ներկայացուցիչներ և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարզիչներ Ռուբեմ Բաղդասարյանը և ես։

Հունիսի 14-26 աշխատանքեր

Հունիսի 14-26 ընկած ժամանակահատվածում աշխատանքների հիմնական ուղություններն են բակային բարեկարգման աշխատանքները և մարզական միջոցառումները:Մարզական միջոցառումները իր մեջ ներառում է լրացուցիչ կրթության մարզումներ և լողափնյա վոլեյբոլի մրցումներ:Լողափնյա վոլեյբոլի մրցումներում մասնակցում են Ավագ դպրոց վարժարանի և միջին դպրոցի սովորողներ: