Վոլեյբոլի փառատոն նախագիծ

Մայիսի 25-ին ,,Վահան Ասատրյան» մարզադահլիճում անցկացվելու է Վոլեյբոլը դպրոցում նախագիծ,որը անցկացնելու է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան։Փառատոնին մասնակցելու են մեր կրթահամալիրի 5-րդ դասարանի սովորողները( աղջիկներ և տղաներ)։

Փառատոնի նպատակն է զարգացնել և տարածել վոլեյբոլը դպրոցներում,ուսուցանման նոր մեթոդներ կիրառել։

ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիան իր ծրագրերին համաձայն նյութական ապահովություն կցուցաբերի վոլեյբոլով մարզվող կրթահամալիրի մարզիկներին՝վոլեյբոլի զարգացման համար։

Երևանի դպրոցականների առաջնություն

Ապրիլի 27 ից մեկնարկել է Երևան քաղաքի դպրոցականների առաջնությունը,որը կայանում է Ավան վարչական շրջանի թիվ 1 մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճում։Թիմերը համալրված են վարչական շրջանների միջին և ավագ դպրոցների սովորողներով։Մեր թիմը բաղկացած է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի վոլեյբոլի լրացուցիչ կրթության խաղացողներով։

Մրցումների ժամատախտակ՝

28.04. 2021 13։00 Մալաթիա Սեբաստիա -Դավթաշեն

29.04.2021 10։30 Մալաթիա Սեբաստիա-Նոր Նորք

Ուրբաթ օրվանից սկսվում են կւսաեզրափակիչ հանդիպումները։

Այս մրցումները նպատակ ունեն զաևգացնել վոլեյբոլ մարզաձևը Երջանի վարչական շրջանների դպրոցներում,առողջություն և ընկերասիրություն զարգացնել սովորողների միջև։

Թիմի կազմը՝

1.Պողոսյան Արման 11

2.Հակոբյան Տարոն11

3.Խաչատուրյան Գրիգորի 8

4.Բունիաթյան Նարեկ 7

5.Սարգսյան Հրաչյա 181 դպր.

6.Վարդանյան Տիգրան 181 դպր.

7.Բաղդասարյան Վահան 181 դպր.

8.Հակոբյան Գարիկ 190 դպ.

9.Պողոսյան Խորեն 181 դպ.

10. Պողոսյան Կիմիկ 181 դպ.

Մրցումների հաշվետվություն

Մրցումների արդյունքները հետջյալն են՝

Մալաթիա -Սեբաստիա — Դավթաշեն

2։0

Մալաթիա-Սեբաստիա — Էրեբունի

2։0

Մալաթիա-Սեբաստիա — Նոր Նորք

2։0

Եզրափակիչ հանդիպում՝

Մալաթիա-Սեբաստիա — Շենգավիթ

1։2

Արդյունք երկրորդ մրցանակային տեղ։

Ավագ դպրոց վարժարանի աշակերտ Արման Պողոսյանը ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող։

Վոլեյբոլի ակումբի ծրագիր

Մարզական ակումբի ծրագիրը իրականացվում է վոլեյբոլ մարզաձևով զբաղվող աղջիկներին և տղաներին կրթահամալիրի ուսումնական ծրագրերի շրջանակներում, դասերի և արտադասարանային լրացուցիչ կրթության ընթացքում:Ծրագիրը իր մեջ ընգրկում է այն մեթոդները և միջոցները, որոնք կիրառվում են վոլեյբոլի մարզական մասնագիտացված ակումբներում և նպատակ են հետապնդում պատանի վոլեյբոլիստներին ապահովել պատրաստության այնպիսի չափանիշ ,որը նպաստում է ՀՀ.վոլեյբոլի մրցաշարերում մրցանակային տեղ զբաղեցնելու համար:Ծրագրի մեջ ընդգրկված են պատրաստության բոլոր կողմերը՝ընդհանուր ֆիզիկական պատրաստություն,հատուկ ֆիզիկական պատրաստություն,տեխնիկական և տակտիկական պատրաստություն,համալիր պատրաստություն,հոգեբանական պատրաստություն,խաղային պատրաստություն, տեսական պատրաստություն և մրցավարություն:Մարզական ակումբի մարզումները անցկացվում են ՝

1.դասերի ընթացքում

2.մարզական ընտրության դասերին.

3.լրացուցիչ կրթության դասերի արտադասարանային ժամերին.

4.մրցումների ընթացքում:

Մարզական ակումբի գործունեության ժամաքանակը տրվում է տարեկան ՝

106 դասաժամ դասերի ընթաքում,

320 ժամ արտադասարանային լրացուցիչ կրթության ժամերին

144 ժամ ընտրությամբ գործունեության ժամերին:

Читать далее «Վոլեյբոլի ակումբի ծրագիր»