Ֆուտբոլ Արցախի երեխաների հետ

Այսօր ես ֆուտբոլի դաս անցկացրեցի արցախցի մեր երեխաների հետ։Իրենք շատ աշխույժ և կազմակերպված շարք կանզմեցին և արագ թիմերի բաժանվեցին, որ խաղան իրենց սիրված խաղը ՝ ֆուտբոլը։Արագ դասավորվեցին խաղադաշտում,ընտրեցին դարպասապահներ և խաղը սկսվեց։Խաղի տևեց 45 րոպե և հետաքրքիրը այն էր որ երկու թիմերն ել խախտում չարեցին,որը շատ զարմանալի էր ինձ համար։Խաղը ավարտվեց 3։0 և վերջում թիմերին հնարավորություն տրվեց 11մետրանոց տուգանային հարվածներ կատարել։Այս մրցաշարում հաղթեց խաղով պարտված թիմը և շատ ուրախացրեց իրենց։

Ամենօրյա մարզանք

Ամեն օր ես մարզվում եմ մեր թաղամասի մարզահրապարակում առավոտյան ժամը 8-ին։Առավոտյան մարզանքը նպաստում է մարդու օրգան համակարգին ավելի արագ ընդգրկվել առօրյա գործունեությանը։Ցանկալի է որ ամեն աշակերտ կարողանա ստիպել իրեն առավոտյան մարմնամարզություն կատարել։

 

Հոկտեմբերի 15-31ը աշխատաժամանակ

10։00 աշխատանքային օրվա սկիզբ

10։00-12:00 լրացուցիչ կրթության լողափնյա վոլեյբոլի թիմի մարզում

12։00-13։00 բարեկարգման աշխատանքներ մարզադաշտերում։

Մարզական պարապմունքներ տան պայմաններում

Մարզական պարապմունքները տնային պայմաններում պետք է կատարել հիգիենայի կանոններին համապատասխան։Աշակերտների և ընտանիքի կողմից կատարվող ֆիզիկական աշխատանքի անվտանգությունը պետք է ապահովել հետևյալ կերպ՝

1.Այն տարածքը, որը նախատեսված է մարզման համար, պետք է փոշիազերծել(գորգերը հատկապես)։

2.Տարածքը ազատել խանգարող իրերից(խաղալիքներ,գործիքներ,բարձեր և այլն)։

3.Մարզումից առաջ և հետո  օդափոխել այն սենյակը, որտեղ պատրաստվում եք կատարել վարժությունները։

4.Ապահովել թարմ օդի մուտքը պատուհանի կամ դռների միջոցով մարզական տարածք,բայց այնպես, որ տանը օդի հոսանք չլինի։

5.Ապահովել լուսավորությունը բնական կամ արհեստական եղանակով։

6.Լինել համազգեստով։

7.Պահպանել խիստ ծրագրավորած մեթոդը վարժություններում(հանգստի և ակտիվության չափաբաժինները)։

Հաշվի առնելով այն հանգամանքը որ աշակերտները մնում են տանը պետք է հետևել սննդակարքին,կատարված աշխատանքի ծավալին,ինչպես նաև քնի օրակարգին։Սնունդի մեջ խստորեն պետք է նվազագույնի հասցնել գազավորված ըմպելիքների,չոր ուտեստների,քաղցրի և մաստակների առկայությունը։

Առօրյա կյանքում պետք է հետևել տան օդափոխությանը,բաղնիքում լոգանքին,շորերի խնամքին,օդափոխել առավոտյան սեփական անկողինը մոտ 15րոպե և քնելուց առաջ օդափոխել ննջասենյակը՝ ապահովելով առողջ քուն։

Ֆիզիկական միջավայրում անցկացվող մարզումներ

ֆիզիկական միջավայրում կատարվող մարզոըմները պետք է ունենան հետևյալ պայմանները՝

1. Բացօդյա մարզադաշտեր

2. հիգիենայի պայմանների պահպանում

3. Մարզիկների քանակի խիստ պահանջ,ըստ մարզաձևերի հնարավորությունների

4.Հանդերձարանների բեռնվածության հնարավորությունների գնահատում,հիգիենայի պայմանները ապահովելու համար: