Месяц: Сентябрь 2016
Բասկետբոլի բաց առաջնություն
Նախագիծ
Հոկտեմբերի 8-11ը «Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիրը կազմակերպում է , Երևան քաղաքի և մարզերի դպրոցների պատանիների բասկետբոլի մրցաշար:
Նպատակը և խնդիրները
Զարգացնել բասկետբոլ մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը պատանիների շրջանում:Ավանդական դարձնել «Վահան Ասատրյան» մրցաշարը,որպես բասկետբոլի զարգացմանը նպաստող պայման: Ընդգրկել տարեց տարի բասկետբոլի ավելի շատ թիմեր` ստեղծելով տվյալ մարզաձևի մասսայականություն:
Անցկացման կարգը
Մրցաշարը անցկացվում է արտագնա և «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրի բասկետբոլի մարզադահլիճում:
Արտագնա հանդիպումներ
1.Վանաձոր քաղաքի Հրանտ Շահինյանի անվան թիվ 1 մասնագիտացված համալիր մարզադպրոցի բասկետբոլի պատանիների թիմի հետ :
2.Արթիկ քաղաքի թիվ 1 համալիր մարզադպրոցի բասկետբոլի պատանիների թիմի հետ այցելելով Հառիճավանք:
«ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրի Վահան Ասատրյան մարզադահլիճում
Մալաթիա –Սեբաստիա վարչական շրջանի և կրթահամալիրի բասկետբոլիստներ
Էրեբունի վարչական շրջանի և կրթահամալիրի բասկետբոլիստներ
Հայտերը
Հայտերը ներկայացվում են և վիճակահանությունը կատարվում է խաղերից 2 օր առաջ «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրի մարզաառողջարարական կենտրոնում:
Մրցավարություն
Մրցավարությունը կազմակերպում է «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրի մարզաառողջարարական կենտրոնի բասկետբոլի մարզիչների և բասկետբոլի ֆեդերացիայի կողմից նշանակված բարձրակարգ մրցավարներ:
Պարգևատրություն
Պարգևատրությունը հոգում է «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրի տնօրինությունը , Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սպորտի պատասխանատուները և Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիան:
Սիրով սպասում ենք:
Տեղեկությունների համար զանգահարել 094806404 համարով, Նաիրա Հարությունյան
Իմ մարզական կյանքը
Իմ մարզական գործունեությունը սկեսել է 1986 թ.սապտեմբեր ամսից թիվ 69 միջնակարգ դպրոցի վոլեյբոլի թիմում ընդգրկվելով:1987 թ. գարնանը ես առաջին անգամ դարձա Երևան քաղաքի մրցանակակիր և ոգևորվելով ավելի լուրջ սկսեցի մարզվել:Արդեն 1988թ.ես առաջին անգամ դարձա Հայաստանի չեմպիոն և սկսվեց հետաքրքիր մի շրջան իմ կյանքում որը մինչև հիմա շարունակվում է: Читать далее «Իմ մարզական կյանքը»