Դիտարկումներ

Նոր չափորոշիչ ծրագրի բովանդակությունը մեծամասամբ կրկնում է նախկին ծրագրի բովանդակությանը։Ֆիզիկական կուլտուրա առարկան պետք է բավարարի երեխայի շարժողական ընդունակությունների պահանջները և արտացոլվի իր առօրյա կյանքում՝ հմտությունների և կարողությունների ձևով։Խոսքս այն մարզաձևերի մասին է որոնք ժամանակակից աշխարհում ամենա պահանջվածն են՝ հեծանվային սպորտ,չմուշկավազք,կրոսավազք և այլն։Պետք է հաշվի առնել կարևորը ՝ ուսումնական հաստատության նյութական ապահովությունը և մասնագետ մարզիչ մանկավարժների կարողությունները։Տվյալ չափորոշիչ ծրագրի պահանջները բավարարելու համար  ուսումնական տարվա հատկացված ժամաքանակը քիչ է,հաշվի առնելով տեսական դասերը և ընդունակությունների ամրապնդման համար վերջնարդյունքի համապատասխանությունը ապահովելը։

Որպես ֆիզիկական կուլտուրա առարկայի մաս կազմող զվարճալի ֆուտբոլ դասի կազմակերպումը խնդիրներ է առաջացնում.

1. աղջիկների ներգրավումը այդ խաղային պրոցեսին

2.վնասվածքներ ստանալու վտանգը,որը անմիջական ազդում է դասի ճիշտ անցկացմանը

3.ուսուցիչ մասնագետի գիտելիքները դասավանդվող առարկայի մասին(հաշվի առնենք կին դասավանդողներին,որոնք ֆուտբոլ առարկան չեն անցել ԲՈՒՀ ում)։

Մի երկու դիտարկում ունեմ ընտրովի նյութի վերաբերյալ՝

1.ընտրովի նյութը պետք է լինի այն մարզաձևը, որի պայմանները ունի կրթական հաստատությունը

2.ընտրովի մարզաձևը պետք է խորացված մարզական պարապմունքի չափանիշներին համապատասխանի և դրա արդյունքները արտացոլվի մրցումների ձևով(միջ դասարանային,դպրոցական,համայնքային,քաղաքային և այլն)

Խնդիրներ

Վերջին տարիների գիտական տեխնոլոգիական առաջընթացը բերել է մի շարք խնդիրների՝

1. շարժողական կարողությունների թերացում  համացամցի  կիրառման հետևանքով,

2.առողջական խնդիրների առաջացում ֆիզիկական ակտիվության պակասի հետևանքով,

3.  աշակերտների զբաղվածությունը տնային առաջադրանքների պատճառով,որը զրկում է շարժողական գործունեությունից,

4.արտադասարանային մարզական պարապմունքմերի հաճախելիության խնդիրը բնակավայրի հեռու գտնվելու պատճառով  և այլն։

Վերլուծություն և առաջարկություն

Առաջարկում եմ՝

1. Դասերի քանակը ավելացնել,

2.մարզաքայլք կիրառել դասաժամերի ընթացքում  զբոսանքի միջոցով,

3.ուսումնական, ուսումնա-մարզական հավաքներ կազմակերպել ՝խորացված նպատակային գիտելիքներ հաղորդելու համար,

4.ուսումնական գործնթացում ընդգրկել այնպիսի մարզաձևեր, որոնք բնորոշ են մեր ազգաբնակչության կարողություններին, արդիական են և արտացոլում են այս ժամանակաշրջանի պահանջները։