Մարզական ճանապարային քարտեզ-նախագիծ հոկտեմբեր

Այս նախագիծը կազմակերպվում է վոլեյբոլի պատանիների և աղջիկների լրացուցիչ կրթության խմբերի մասնակցությամբ,ինչպես նաև կրթահամալիրի աղջիկների ֆուտբոլի թիմը։Նախագիծը ներառում է իր մեջ ընկերական մարզում-հանդիպում Եղեգնաձոր քաղաքի մարզադպրոցի պատանիների վոլեյբոլի թիմիհետ և ընկերական հանդիպում Եղեգնաձորի աղջիկների ֆուտբոլի հավաքական թիմի հետ։Ընկերական հանդիպումը կայանալու է մեկման և հետադարձ օրերին՝ամրապնդելով մարզական կապերը Վայոց ձորի մարզական համագորձակցությունը։

Նախագիծը կայանալու է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում Արատեսյան ճամբարների շրջանակներում։

Նախագծի պատասխանատուներն են Անդրանիկ Մանուչարյան,Ռուբեն Բաղդասարյան,Նաիրա Հարությունյան։

Մասնակիցների նախնական ցուցակ
1. Հակոբյան Նարինե
2. Պողոսյան Գևորգ  
3. Բաղդասարյան Վահան 
4. Հովհաննիսյան Վազգեն
5. Խալաթյան Ռաֆայել
6. Համբարձումյան Աիդա
7. Գևորգյան Հայրապետ
8. Պետրոսյան Մելանիկ
9.  Գրիգորյան Արտաշես
10. Մկրտչյան Անահիտ
11. Մանուկյան Հասմիկ
12. Իսրայելյան Էլեն
13.  Անանիկյան Մելսիկ 
14. Ղամբարյան Նարեկ
15. Մովսիսյան Մանե
16. Մկրտչյան Ալլա
17.  Պետրոսյան Յանա
18. Սահակյան Մադլեն
19. Սարգսյան Նատալի
20. Հայրանյան Անի 
21. Պողոսյան Կիմ 
22. Պողոսյան Խորեն
23. Հայրանյան Անի

Մարզական ակումբի ծրագիր 2022-23թթ.

Մարզական ակումբի ծրագիրը նպատակ ունի ներառել վոլեյբոլ մարզաձևով զբաղվող աղջիկներին և տղաներին կրթահամալիրի ուսումնական ծրագրերի շրջանակներում, դասերի և արտադասարանային լրացուցիչ կրթության ընթացքում:Ծրագիրը իր մեջ ընգրկում է այն մեթոդները և միջոցները, որոնք կիրառվում են վոլեյբոլի մարզական մասնագիտացված ակումբներում և նպատակ են հետապնդում պատանի վոլեյբոլիստներին ապահովել պատրաստության այնպիսի չափանիշ ,որը նպաստում է ՀՀ.վոլեյբոլի մրցաշարերում մրցանակային տեղ զբաղեցնելու համար:Ծրագրի մեջ ընդգրկված են պատրաստության բոլոր կողմերը՝ընդհանուր ֆիզիկական պատրաստություն,հատուկ ֆիզիկական պատրաստություն,տեխնիկական և տակտիկական պատրաստություն,համալիր պատրաստություն,հոգեբանական պատրաստություն,խաղային պատրաստություն, տեսական պատրաստություն և մրցավարություն:Մարզական ակումբի մարզումները անցկացվում են ՝

1.դասերի ընթացքում
2.մարզական ընտրության դասերին.
3.լրացուցիչ կրթության դասերի արտադասարանային ժամերին.
4.մրցումների ընթացքում:
Մարզական ակումբի գործունեության ժամաքանակը տրվում է տարեկան ՝
106 դասաժամ դասերի ընթաքում,
320 ժամ արտադասարանային լրացուցիչ կրթության ժամերին
144 ժամ ընտրությամբ գործունեության ժամերին:
Մարզական բեռնվածության ծավալը կախված է մրցակցային գործունեությանից կամ մրցումների տարեկան նախագծերից:Դրա պատճառով պատրաստության տարբեր կողմերի ժամանակային չափանիշները տատանվում են:(Օրինակ նախնական պատրաստության փուլում ընդհանուր ֆիզիկական պատրաստությունը,տոկոսային առումով, ավելին են քան խաղային կամ համալիր պատրաստությունը:)
Նախապատրաստական փուլ

Ֆիզիկական պատրաստություն
Ֆիզիկական պատրաստությունը իր մեջ ընդգրկում է պատրաստության բոլոր կողմերը՝ուժ, արագաշարժություն, ճկունություն, ճարպկություն, դիմացկունություն և ցատկունակություն:Որպես կանոն խաղային մարզաձևերում ֆիզիկական պատրաստությունում կիրառում են կրկնողական, շրջանաձև և համալիր մեթոդները:
Հատուկ ֆիզիկական պատրաստություն
Հատուկ ֆիզիկական պատրաստությունը ընդգրկում է վոլեյբոլին բնորոշ հատուկ վարժություններ, որոնք նպատում են շարժողական գործողությունների ամրապնդմանը և կատարելագործմանը:
Տեխնիկա-տակտիկական պատրաստություն
Տեխնիկա-տակտիկական պատրաստությունը վոլեյբոլի հնարքների ուսւոցման, ամրապնդման և կատարելագործման հիմնական մասն է , որը թույլ է տալիս վոլեյբոլ խաղին տիրապետել:
Համալիր պատրաստություն
Համալիր պատրաստությունը ընդգրկում է իր մեջ պատրաստության բոլոր կողմերը և հանդիսանում է կապող օղակ այդ կողմերի միջև:
Խաղային պատրաստություն
Մարզիկները կիրառում են իրենց հմտությունները խաղի ժամանակ, ցույց տալով խաղի տիրապետման իրենց մակարդակը :
Տեսական պատրաստություն
Տեսական պատրաստությունը հանդիսանում է մարզիկի գործնական աշխատանքների վերլուծության, ինքնակրթության, անձնական հիգիենայի և այլ մարզաձևերի մասին պատկերացման գիտելիքի ձերքբերման հիմնական միջոց:
Կատարվող աշխատանքները
Ծրագիրը իրականացվում է հետևյալ կերպ՝
1.Դասերի ընթացքում
2.Լրացուցիչ կրթության մարզումների ժամանակ
3.Մարզական ուղվածության նախագծերի օգնությամբ
4.Միջկրթական կապերի միջոցով
5.Մարզական ճամփորդությունների միջոցով
6.Մրցումներին և մրցաշարերին մասնակցելով
7.Նախագծերի իրականացման արդյունքում:

Նախագիծ

Նախագծերը պետք է իրականացվեն տարվա կտրվածքով, այնպես, որ համապատասխանեն մրցումների մասնակցության պայմաններին: Հանդիսանում են օժանդակ և կարևոր միջոց, համապատասխան մրցումներում հաջող հանդես գալու համար: Դրանք պետք է հանդիսանան բաղկացուցիչ մաս մարզիկների պատրաստության աստիճանի որոշման համար:Նախագիծը կարող է ժամանակային առումով լինել մեկօրյա, կամ բազմօրյա, կախված կատարվելիք աշխատանքների ծավալից և ուսուցման բովանդակությունից։