Ձմեռային վոլեյբոլ նախագիծ

Այս նախագիծը նպատակ ունի զարգացնել   վոլեյբոլը՝որպես նոր ձմեռային մարզաձև:Այս մարզաձևի համար անհրաժեշտ է շատ ձյուն և մեծ սեր դեպի վոլեյբոլ:Հանդիպումները անցկացվում են կրթահամալիրի լողափնյա վոլեյբոլի մարզադաշտում:

Նախագիծը իրականացվելու է հունվար ամսվա 20-26ը, կախված ձյան ծածկույթից:Մասնակիցներն են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի վոլեյբոլի հավաքական թիմի մարզիկները , վոլեյբոլի լրացուցիչ կրթության խմբի խաղացողները 154 և 181 հիմնական դպրոցի աշակերտները:Թիմերի կազմը փոփոխական է 2,3,4,6 խաղացող՝ պատանիներ և աղջիկներ:Կանոնները անփոփոխ են՝ցանցի բարձրությունը 220 սմ,դաշտի երկարությունը 16 մետր է, լայնությունը 8 մետր:Խաղում են լողափնյա վոլեյբոլի համար նախատեսված MIKASA գնդակով մինչև 15 միավոր, 3  խաղափուլից:

Սեպտեմբեր-դեկտեմբեր հաշվետվություն

Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում իմ աշխատանքի ընթացքում կատարել եմ շաբաթական 23 դասաժամ՝ 6 դասաժամ միջին դպրոց,8 դասաժամ ավագ դպրոց,3 դասաժամ դպրոց պարտեզ,3 դասաժամ նոր դպրոց և 3 դասաժամ քոլեջ:Դասերը անցկացվել են ըստ ուսումնական ծրագրերի,կիրառվել են շարժողական ընդունակությունների զարգացման ուղված նոր մեթոդեներ:Դասերը անցկացվել են սեպտեմբերից մինչև նոյեմբեր ամիսները դրսում՝  լողափնյա վոլեյբոլի մարզադաշտում և ռազմամարզական համալիրում:Մասնակցություն եմ ունեցել Արագած լեռան հախթահարմանը,հոկտեմբեր ամսին անցկացված Վահան Ասատրյան մրցաշարի նախագծի համահեղինակն եմ:Նոյեմբեր ամսվա ընթացքում մասնակցել եմ կրթահամալիրի ռազմամարզական համալիրում ծառատունկին և բարեկարգման աշխատանքներին:Դեկտեմբերի 2-4ը  մասնակցել եմ կրթահամալիրի վոլեյբոլի պատանեկան թիմով Աջափնյակ վարչական շրջանի բաց առաջնությանը և գրավել 3 մրցանակային տեղը:

Կրթահամալիրի վոլեյբոլիստները մրցանակակիր

Դեկտեմբերի 2-ից 4-ը կայացավ Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի պատանիների վոլեյբոլի բաց առաջնությունը, խաղերին մասնակցում էին  կրթահամալիրի  վոլեյբոլի թիմի պատանիները: Մրցակիցների մեջ հանդես էին գալիս Հայաստանի պատանիների ուժեղագույն թիմերը՝ Դավթաշենի, Աջափնյակի, Կրթության և գիտության նախարարության,Արաբկիր մանկապատենեկան մարզադպրոցների հավաքական թիմերը: Մեր կրթահամալիրի վոլեյբոլիստները հանդես են եկել  ցածր տարիքային խմբով 2002-2003թթ.ծնված պատանիներով, իսկ մրցաշարը նախատեսված էր 2000-2001թ-ի ծնված մարզիկների համար:Մրցելով ուժեղ թիմերի մեջ  համառություն ու կամք ցուցաբերելով, մեր տղաները գրավեցին մրցանակային 3-րդ տեղը: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի թիմը և մարզիկները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով: Խաղի ընթացքում աչքի ընկան կրթահամալիրի ավագ դպրոց վարժարանի սովորողներ, Գոռ Այվազյանը,Կարեն Մայիլյանը,Արմեն Դավթյանը և միջին դպրոցի սովորող Արսեն Խաչատրյանը:

Это слайд-шоу требует JavaScript.