Երեխաների տոն փառատոն

Հունիսի 1-րն Օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում կայանալու մանկական մարզական փառատոն,որտեղ մասնակցում է մեր կրթահամալիրի վոլեյբոլի աղջիկների լրացուցիչ կրթության թիմը։Մեր թիմը ամցել է կիսաեզրափակիչ փուլ և այդ օրը հանդիպելու է Աջափնյակ վարչական շրջանի մարզիկների հետ և,հաղթանակի դեպքում դուրս կգա եզրափակիչՄաղթում եմ մեր թիմին հաղթանակ։Մրցումները սկսելու են հունիսի 1-ին ժամը 10։00 Օլիմպիական հերթափոխի քոլեջի վոլեյբոլի մարզադաշտում։

Մասնակիցներ՝

Հակոբյան Նարինե 8-2

Համբարձումյան Աիդա 8-2

Դոխոյան Լիանա 8-1

Ալեքսանյան Աստղիկ 8-6

Պետրոսյան Մելանյա 8-2

Քեքեջյան Մելանյա 8-2

Այսօր ավարտվեց երեխաների տոն փառատոն նախագիծը և ուրախությամբ կարող եմ նշել որ մեր երեխաները որոնք ներկայացնում էին Մալաթիա-Սեբաստիա համայնքի հավաքական թիմը հաղթող ճանաչվեց և զբաղեցրեց առաջին տեղը։Օլիմպիական կոմիտեի կողմից հաղթող թիմի երեխաներին Օլիմպիական կոմիտեի նախագահԳագիկ Ծառուկյանի կողմից անակնկալ նվեր ստացան չեմպիոն երեխաները հեծանիվներ։

Չորրորդ ուսումնական շրջան աշխատաժամանակ

Մայիսի 29-ից հունիսի 9-ը

Բովանդակային ուղղություններ՝

Թիմերի խաղերի ժամանակացույց

  • Մարզական պարապմունքներ միջին և ավագ դպրոցի ջոկատների հետ, վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս
  • Ուսումնական տարվա ամփոփման նախագծեր, տարեվերջյան նորմատիվային քննությունների հանձնում ավագ դպրոցում, հունիսի 6-ին և 9-ին
  • Ընդմիջում.
  • «Վահան Ասատրյան» պուրակի խնամք
  • Արտագնա նախագծեր՝ ռազմամարզական-հայրենագիտական-բնապահպանական  ճամբար
  • Մասնակցություն մանկավարժական աշխատողների դպրոցին, մեդիաուրբաթների
  • Ճամբարային նախագծեր, համագործակցային նախագծեր
  • Մարզական պարապմունքներ երկարացված օրվա սովորողների հետ՝ հանդբոլ, ֆուտբոլ
  • լրացուցիչ կրթության պարապմունքներ

Խոսրովի անտառ արգելոց նախագիծ

Մայիսի 30-ին ավագ դպրոց վարժարանը ուղևորվեց դեպի Խոսրովի անտառ արգելոց Ելենա Սարգսյանի և Սոֆյա Այվազյանի նախաձեռնությամբ։Ես ուրախությամբ ընդունեցի մասնակցության հրավեևը որպես մարզիչ այդ ճամփորդուդյանը։Ճանապարհը հետաքրքիր էր և ինձ համար և նոր ուղիների և Հայաստան չանաչելու համար։

Ճանապարհը ուներ հետաքրքիր դժվար խոչնդոտներ,որոնց հաղթահարումը ոգեշնչում էր բոլորիս և կամքի դրսևորում պահանջում։Դրանցից մեկը Վահագնի ջրվեժն էր որին հասնելու համար անանցանելի թվացող վերելք բարձրացող ճանապարհն եր։Այդ դժվար բարձունքը հաղթահարելուց բացվեց հրաշալի տեսարան ՎԱՀԱԳՆԻ ՋՐՎԵԺ։

Բարձրանալը մի խնդիր եր իջնելը երկու։Սահելով գլորվելով իջանք և փոշւն մեր վրայից թափ տալուց հետո գնացինք դեպի Աստղիկ։Աստղիկը դիցուհուն բնորոշ չեր ուզում երևալ և ամեն անգամ խուսափում էր մեզանից բայց վերջ ի վերջո մենք գտանք իրան և հմայլվեցինք իր գեղեցկությամբ։

Շնորհակալ եմ բոլոև նրանցից ով կազմակերպեց և օգնեց ինձ տեսնել այն ինչ թաքնված էր բոլորի աչքերից