Նախագիծ
Նախագիծը կազմակերպվում է վոլեյբոլի լրացուցիչ կրթության աղջիկների և պատանիների մասնակցությամբ մեկնելով Վանաձոր քաղաք ընկերական հանդիպումներ անցկացնելու նպատակով:Մասնակիցները հանդիսանում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի վոլեյբոլի հավաքական թիմի խաղացողներ:Այս նախագիծը նպատակ ունի մրցակցային և խաղային մեթոդների կիրառմամբ թիմերին պատրաստել մյուս տարվա կայանալիք Երևան քաղաքի դպրոցականների առաջնությանը և, հաղթանակի դեպքում, Հայաստանի դպրոցականների առաջնությանը:Նախագիծը իրականացվելու է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մեկ օրյա գիշերեկացով:Տեղի է ունենալու երկու երեք ընկերական հանդիպումներ Վանաձորի և Լոռու մարզի վոլեյբոլի հավաքական թիմերի հետ:
Նախագիծը լուծում է հետևյալ խնդիրները՝
- Մրցումային պատրաստություն
- Փորձի փոխանակում
- Թիմում ընկերասիրության և փոխօգնության հատկանիշների ձևավորում
- Հայրենագիտական գիտելիքների ձեռքբերում
Այս նախագիծը ունի նաև հայրենագիտական նպատակ ծանոթացնելով երեխաներին Վանաձոր քաղաքի պատմությանը,այցելություն պատմամշակութային հուշարձաններ և եկեղեցիներ, ընկերական շփում և ծանոթացում մրցակից թիմի պատանիների և աղջիկների հետ:
Նախագիծը իրականացվում է մասնակից երեխաների դրամական միջոցներով:Գիշերեկացը լինելու է Վանաձոր քաղաքի Թիվ 2 Գիշերօթիկ դպրոցում:
Շարունակելի…