Ձմեռային վոլեյբոլ նախագիծ

Այս նախագիծը նպատակ ունի զարգացնել   վոլեյբոլը՝որպես նոր ձմեռային մարզաձև:Այս մարզաձևի համար անհրաժեշտ է շատ ձյուն և մեծ սեր դեպի վոլեյբոլ:Հանդիպումները անցկացվում են կրթահամալիրի լողափնյա վոլեյբոլի մարզադաշտում:

Նախագիծը իրականացվելու է հունվար ամսվա 20-26ը, կախված ձյան ծածկույթից:Մասնակիցներն են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի վոլեյբոլի հավաքական թիմի մարզիկները , վոլեյբոլի լրացուցիչ կրթության խմբի խաղացողները 154 և 181 հիմնական դպրոցի աշակերտները:Թիմերի կազմը փոփոխական է 2,3,4,6 խաղացող՝ պատանիներ և աղջիկներ:Կանոնները անփոփոխ են՝ցանցի բարձրությունը 220 սմ,դաշտի երկարությունը 16 մետր է, լայնությունը 8 մետր:Խաղում են լողափնյա վոլեյբոլի համար նախատեսված MIKASA գնդակով մինչև 15 միավոր, 3  խաղափուլից:

Բասկետբոլի բաց առաջնություն

Նախագիծ

Հոկտեմբերի 8-11ը «Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիրը կազմակերպում է , Երևան քաղաքի և մարզերի  դպրոցների  պատանիների բասկետբոլի մրցաշար:

Նպատակը և խնդիրները

Զարգացնել բասկետբոլ մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը պատանիների շրջանում:Ավանդական դարձնել «Վահան Ասատրյան» մրցաշարը,որպես բասկետբոլի զարգացմանը նպաստող պայման: Ընդգրկել տարեց տարի բասկետբոլի ավելի շատ թիմեր` ստեղծելով տվյալ մարզաձևի մասսայականություն:

 Անցկացման կարգը

Մրցաշարը անցկացվում է արտագնա և «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրի բասկետբոլի մարզադահլիճում:

Արտագնա հանդիպումներ 

1.Վանաձոր քաղաքի Հրանտ Շահինյանի անվան թիվ 1 մասնագիտացված համալիր մարզադպրոցի բասկետբոլի պատանիների թիմի հետ  :

2.Արթիկ քաղաքի թիվ 1 համալիր մարզադպրոցի բասկետբոլի պատանիների թիմի հետ  այցելելով Հառիճավանք:

«ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրի Վահան Ասատրյան մարզադահլիճում

Մալաթիա –Սեբաստիա վարչական շրջանի և  կրթահամալիրի բասկետբոլիստներ

Էրեբունի վարչական շրջանի և կրթահամալիրի բասկետբոլիստներ

Հայտերը

Հայտերը ներկայացվում են և վիճակահանությունը կատարվում է խաղերից 2 օր առաջ «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրի մարզաառողջարարական կենտրոնում:

 

Մրցավարություն

Մրցավարությունը կազմակերպում է «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրի մարզաառողջարարական կենտրոնի բասկետբոլի մարզիչների  և բասկետբոլի ֆեդերացիայի կողմից նշանակված բարձրակարգ  մրցավարներ:

Պարգևատրություն

Պարգևատրությունը հոգում է «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրի տնօրինությունը , Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սպորտի պատասխանատուները և Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիան:

Սիրով սպասում ենք:

Տեղեկությունների համար զանգահարել 094806404 համարով, Նաիրա Հարությունյան

Իմ մարզական կյանքը

 

Իմ մարզական գործունեությունը սկեսել է 1986 թ.սապտեմբեր ամսից թիվ 69 միջնակարգ դպրոցի վոլեյբոլի թիմում ընդգրկվելով:1987 թ. գարնանը ես առաջին անգամ դարձա Երևան քաղաքի մրցանակակիր և ոգևորվելով ավելի լուրջ սկսեցի մարզվել:Արդեն 1988թ.ես առաջին անգամ դարձա Հայաստանի չեմպիոն և սկսվեց հետաքրքիր մի շրջան իմ կյանքում որը մինչև հիմա շարունակվում է: Читать далее «Իմ մարզական կյանքը»