Խաղային մեթոդ

Ֆիզիկական կուլտուրայի զարգացման գործնթացում կիրառվող մեթոդներից ամենա հետաքրքիր և կիրառվող մեթոդներից է խաղային մեթոդը։Խաղային մեթոդը կիրառվում է բացարձակ բոլոր մարզաձևերում և իր մեջ ընդգրկում է շարժողական և մտավոր իրավիճակների ստեղծում և դրանց լուծման ճանապարները՝ կանոնների շրջանակներում։Ուսուցիչ-մարզիչը այնպես է օգտագործում այս մեթոդը,որ մարզվող երեխաների մոտ պատկերացում լինի իրենց ընտրած մարզաձևի տեխնիկական և տակտիկական գործողությունների վերաբերյալ։Խաղային մեթոդը, խաղային մարզաձևերի համար,ունի կարևորագույն նշանակություն մարզաձևի յուրացման գործնթացում և պատրաստում է մրցակցային,կամ մրցումային,գործունեության։Խաղային մեթոդը դպրոցում կիրառում ենք նախադպրոցական,կրտսեր դպրոցական,միջին դպրոցի,ավագ դպրոցի և քոլեջի սովորողների հետ։

Նախադպրոցական երեխաների հետ կարևոր է խաղահին մեթոդը շարժախաղերի միջոցով կիրառել պարզեցված եղանակ պարունակող կանոններով,հիմնականում էստաֆետաների միջոցով։Խաղային մեթոդը կիրառում ենք դասի հիմնական մասում՝նախապատրասատական  մասից հետո,ոչ պակաս քան 30 րոպե տևողությամբ՝որպեսզի սովորող երեխաները ընկալեն խաղը և մեթոդը ապահովվի բավարար ֆիզիկական բեռնվածություն։

Խաղային մեթոդի կիրառումը միջին դպրոցում շարժախաղերի միջոցով կիրառվում է երբ աշակերտների քանակը գերազանցում է դահլիճի բեռնվածության համար նախատեսված սովորողների քանակից( 25 և ավելին)՝անհնարին դարձնելով խաղային  մարզաձևերից մեկը ուսուցանելը(վոլեյբոլ,բասկետբոլ,հանդբոլ)։

Խաղային մեթոդը ապահովում է բարձր ակտիվություն և թիմային աշխատանքի կատարման համագորձակցություն։

Խաղային մեթոդներն են ՝շարժախաղերը և փոփոխված կանոններով մարզախաղերը։

Խաղային մեթոդը կիրառվում է  ուսումնական պլանի համապատասխան,մարզման և դասերի ընթացքում։Խաղային մեթոդը ընդգրկում է իր մեջ շարժողական ընդունակությունների բոլոր կողմերը՝արագաշարժություն,ճկունություն,ճարպկություն,ուժ,ցատկունակություն և դիմացկունություն,ինչպես նաև տակտիկական և թիմային մտածողություն։

Առողջ ապրելակերպ

Ներածություն

Առողջ ապրելակերպը մարդկանց կենսագործունեության ապահովման, պահպանման և բարելավման միջոց է։Նպաստում է ներդաշնակ զարգացմանը առողջության պահպանման և ամրապնդմանը,ապահովում է բարձր աշխատունակություն և ստեղծագործական երկարակեցություն։

Առողջ ապրելակերպը իր մեջ ներառում է հետևյալ հիմնական մասերը՝

1.Աշխատանքի և հանգստի համաչափություն.

2.Բացասաբար ազդող սովորությունների մերժում.

3.Շարժողական գործողությունների արդյունավետություն.

4.Անձնական հիգիենա.

5.Սնունդի համաչափություն.

6.Աշխատանքի արդյունավետություն։

Հանգստի և աշխատանքի համաչափությունը կարևոր դերակատարություն ունի առողջ ապրելակերպը ապահովելու համար։Տնային պայմաններում հեռավար առցանց  ուսուցման եղանակով կրթություն ստանալը բերում է մի շարք խնդիրների ի հայտ գալուն և դրանց առանձնահատուկ լուծումներին։Եթե ֆիզկուլտուրայի դասերին մարզիչը հետևում է համազգեստին,վարժությունների կատարման ճշգրտությանը,ակտիվությանը,խաղերի ընթացքում կողմնորոշման ընդունակություններին,ապա հեռավար ուսուցման ժամանակ այդ ամենը կատարվում է աշակերտի կողմից կամ,առավելագունը, ծնողնեևի ուղորդմամբ։Այս ամենը բերում է նրան որ՝

1.Աշակերտը ինքը պետք է կազմակերպի իր ֆիզկուլտուրայի դասը տան պայմաններում,

2. Ապահովի հիգիենայի համապատասխան պայմանները ,

3. Չափավորի իր օրակարգը հանգստի և ֆիզիկական աշխատանքի միջև,

4. Հետևի իր անձնական հիգիենային՝ պահպանելով անվտանգության կանոնները տանը և դրսում,

5. Տեսաձայնագրի կատարված աշխատանքը և ուղարկի մարզչին գնահատման և թերությունները շտկման համար,

6. Չափավորի իր սննդակարքը։

Մարզիչը ,հաշվի առնելով այս ամենը,պետք է այնպիսի վարժություններ և առաջադրանքներ նեևկայացնել աշակերտին,որ նա կարողանա կատարել տան պայմաններում։ Մեծ խնդիր է առաջանում տան պայմաններում դինամիկ շարժողական գործողությունների կատարումը։Այդ խնդիրը կարելի է լուծել հետևյալ կերպ՝

1. Առավոտյան զբոսանք և վազք,

2. Ռիթմիկ պարեր,

3. Բնակելի շենքերի աստիճանավանդակով բարձրանալ և իջնել,ցատկեր և պարանով ցատք,

4.Քայլարշավներ,

5.Բարձունքի հաղթահարում,

6.Մասնագիտական տեղակատվական աղբյուրների ուսումնասիրում։

Շարժողական դինամիկ օրեկան ակտիվությունը պետք է տևի առնվազն ՝

ա.30 րոպե,զբոսանքի համար,

բ.15-20 րոպե ռիթմիկ պարերի համար,

գ.15 րոպե աստիճանավանդակով իջնել և բարձրանալ,

դ.պարանով ցատկեր,

ե.հեծանիվավաևություն։

Իմ կարծիքով սա միակ եղանակն է ֆիզիկական կարողությունները պահպանելու համար։