Մարզական ակումբի ծրագիր 2022-23թթ.

Մարզական ակումբի ծրագիրը նպատակ ունի ներառել վոլեյբոլ մարզաձևով զբաղվող աղջիկներին և տղաներին կրթահամալիրի ուսումնական ծրագրերի շրջանակներում, դասերի և արտադասարանային լրացուցիչ կրթության ընթացքում:Ծրագիրը իր մեջ ընգրկում է այն մեթոդները և միջոցները, որոնք կիրառվում են վոլեյբոլի մարզական մասնագիտացված ակումբներում և նպատակ են հետապնդում պատանի վոլեյբոլիստներին ապահովել պատրաստության այնպիսի չափանիշ ,որը նպաստում է ՀՀ.վոլեյբոլի մրցաշարերում մրցանակային տեղ զբաղեցնելու համար:Ծրագրի մեջ ընդգրկված են պատրաստության բոլոր կողմերը՝ընդհանուր ֆիզիկական պատրաստություն,հատուկ ֆիզիկական պատրաստություն,տեխնիկական և տակտիկական պատրաստություն,համալիր պատրաստություն,հոգեբանական պատրաստություն,խաղային պատրաստություն, տեսական պատրաստություն և մրցավարություն:Մարզական ակումբի մարզումները անցկացվում են ՝

1.դասերի ընթացքում
2.մարզական ընտրության դասերին.
3.լրացուցիչ կրթության դասերի արտադասարանային ժամերին.
4.մրցումների ընթացքում:
Մարզական ակումբի գործունեության ժամաքանակը տրվում է տարեկան ՝
106 դասաժամ դասերի ընթաքում,
320 ժամ արտադասարանային լրացուցիչ կրթության ժամերին
144 ժամ ընտրությամբ գործունեության ժամերին:
Մարզական բեռնվածության ծավալը կախված է մրցակցային գործունեությանից կամ մրցումների տարեկան նախագծերից:Դրա պատճառով պատրաստության տարբեր կողմերի ժամանակային չափանիշները տատանվում են:(Օրինակ նախնական պատրաստության փուլում ընդհանուր ֆիզիկական պատրաստությունը,տոկոսային առումով, ավելին են քան խաղային կամ համալիր պատրաստությունը:)
Նախապատրաստական փուլ

Ֆիզիկական պատրաստություն
Ֆիզիկական պատրաստությունը իր մեջ ընդգրկում է պատրաստության բոլոր կողմերը՝ուժ, արագաշարժություն, ճկունություն, ճարպկություն, դիմացկունություն և ցատկունակություն:Որպես կանոն խաղային մարզաձևերում ֆիզիկական պատրաստությունում կիրառում են կրկնողական, շրջանաձև և համալիր մեթոդները:
Հատուկ ֆիզիկական պատրաստություն
Հատուկ ֆիզիկական պատրաստությունը ընդգրկում է վոլեյբոլին բնորոշ հատուկ վարժություններ, որոնք նպատում են շարժողական գործողությունների ամրապնդմանը և կատարելագործմանը:
Տեխնիկա-տակտիկական պատրաստություն
Տեխնիկա-տակտիկական պատրաստությունը վոլեյբոլի հնարքների ուսւոցման, ամրապնդման և կատարելագործման հիմնական մասն է , որը թույլ է տալիս վոլեյբոլ խաղին տիրապետել:
Համալիր պատրաստություն
Համալիր պատրաստությունը ընդգրկում է իր մեջ պատրաստության բոլոր կողմերը և հանդիսանում է կապող օղակ այդ կողմերի միջև:
Խաղային պատրաստություն
Մարզիկները կիրառում են իրենց հմտությունները խաղի ժամանակ, ցույց տալով խաղի տիրապետման իրենց մակարդակը :
Տեսական պատրաստություն
Տեսական պատրաստությունը հանդիսանում է մարզիկի գործնական աշխատանքների վերլուծության, ինքնակրթության, անձնական հիգիենայի և այլ մարզաձևերի մասին պատկերացման գիտելիքի ձերքբերման հիմնական միջոց:
Կատարվող աշխատանքները
Ծրագիրը իրականացվում է հետևյալ կերպ՝
1.Դասերի ընթացքում
2.Լրացուցիչ կրթության մարզումների ժամանակ
3.Մարզական ուղվածության նախագծերի օգնությամբ
4.Միջկրթական կապերի միջոցով
5.Մարզական ճամփորդությունների միջոցով
6.Մրցումներին և մրցաշարերին մասնակցելով
7.Նախագծերի իրականացման արդյունքում:

Նախագիծ

Նախագծերը պետք է իրականացվեն տարվա կտրվածքով, այնպես, որ համապատասխանեն մրցումների մասնակցության պայմաններին: Հանդիսանում են օժանդակ և կարևոր միջոց, համապատասխան մրցումներում հաջող հանդես գալու համար: Դրանք պետք է հանդիսանան բաղկացուցիչ մաս մարզիկների պատրաստության աստիճանի որոշման համար:Նախագիծը կարող է ժամանակային առումով լինել մեկօրյա, կամ բազմօրյա, կախված կատարվելիք աշխատանքների ծավալից և ուսուցման բովանդակությունից։

Վոլեյբոլի2022-2023թ. ծրագիր 6-12-րդ դասարան 2021-2022ուս.տարի

Վեցերորդ դասարան

Պահանջվող խնդիրները
1. Ծանոթացնել մարզաձևի պատմությանը
2. Մշակել շարժողական ընդունակությունները
3. Դաստիարակել բարոյակամային ընդունակությունները
4. Ուսուցանել անհրաժեշտ տեխնիկական տարրերը
Ուսումնական պլանով նախատեսված շաբաթական 3ժամը 40րոպեով իրականացվում է շաբաթական 2 անգամ 70 րոպե տևողությամբ

Ծրագրով նախատեսված բովանդակության բաշխումը ըստ ժամաքանակի
Գիտելիքների հիմունքներ 6ժամ,ընդհանուր ֆիզիկական պատրաստություն 32ժամ,հատուկ
ֆիզիկական պատրաստություն 10ժամ,տեխնիկական պատրաստություն 36ժամ,խաղային
պատրաստություն 10ժամ,նորմատիվ պահանջների հանձնում 6ժամ,բժշկակենսաբանական զննում` 2ժամ

Ուսումնական գործունեության տեսակները Ուսումնական նյութի բացատրում,ցուցադրում,
դիտում,վարժությունների կատարում,խաղային,մրցակցային,շրջանաձև մարզման մեթոդների կիրառում
Կապը այլ առարկաների հետ Կենսաբանություն,առողջագիտություն,պատմություն, ֆիզիկա,ՆԶՊ
Ուսումնական ճամփորդություններ ՀՀ վոլեբոլի հավաքական թիմի հետ հանդիպում,էքսկուրսիա
Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական մարզաբազա

Ստուգման և գնահատման կարգը

2 4 6 8 10
1 Գնդակի նետումներ նշանակետին
/1 մ շառավիղ 6 մետրից/ 10 անգամ 2 4 6 8 10
2 Փոխանցում գլխավերևում 1,5-2մ.բարձրությամբ 4 6 8 10 12
3 Փոխանցում ներքևից պատին նշանակետին 4 6 8 10 12
4 Սկզբնահարված ներքևից 10 անգամ ցանցի վրայով 5մ.հեռավորույունից 2 4 6 8 10

7-րդ դասարան

Պահանջվող խնդիրները
1. Մարզաձևի մասին գիտելիքների ձեռքբերում
2. Մշակել շարժողական ընդունակություններ
3. Ձևավորել բարոյակամային ընդունակությունները
4. Ուսուցանել անհրաժեշտ տեխնիկական տարրերը
Ուսումնական պլանով նախատեսված շաբաթական 3ժամը 40րոպեով իրականացվում է շաբաթական 2 անգամ 60 րոպե տևողությամբ
Ծրագրով նախատեսված բովանդակության բաշխումը ըստ ժամաքանակի
Գիտելիքների հիմունքներ 6ժամ,ընդհանուր ֆիզիկական պատրաստություն 20ժամ,հատուկ
ֆիզիկական պատրաստություն 10ժամ,տեխնիկական պատրաստություն 34ժամ, տակտիկական պատրաստություն 10 ժամ, խաղային պատրաստություն 14ժամ,նորմերի հանձնում 6ժամ,բժշկակենսաբանական զննում` 2ժամ
Ուսումնական գործունեության տեսակները Ուսումնական նյութի բացատրում,ցուցադրում,
դիտում,վարժությունների կատարում,խաղային,մրցակցային,շրջանաձև մարզման մեթոդների կիրառում
Կապը այլ առարկաների հետ Կենսաբանություն,առողջագիտություն,ՆԶՊ
Ուսումնական ճամփորդություններ ՀՀ վոլեբոլի հավաքական թիմի հետ հանդիպում,էքսկուրսիա Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական մարզաբազա
Ստուգման և գնահատման կարգը

2 4 6 8 10
1 Փոխանցում գլխավերևում 6 8 10 12 14
2 Փոխանցում ներքևից գլխավերևում 5 7 10 12 15
3 Սկզբնահարված 5/10 6/10 7/10 8/10 10/10
4 Արագացումներ 6Χ5 մ 25վ 23վ 21վ 20վ 18վ

8-րդ դասարան

Պահանջվող խնդիրները
1. Մարզաձևի մասին գիտելիքների ձեռքբերում
2. Շարժողական ընդունակությունների մշակում
3. Տեխնիկական և տակտիկական հնարքների ուսուցում
Ուսումնական պլանով նախատեսված շաբաթական 3ժամը 40րոպեով իրականացվում է շաբաթական 2 անգամ 60 րոպե տևողությամբ
Ծրագրով նախատեսված բովանդակության բաշխումը ըստ ժամաքանակի
Գիտելիքների հիմունքներ 6ժամ,ընդհանուր ֆիզիկական պատրաստություն 18ժամ,
հատուկ ֆիզիկական պատրաստություն 18ժամ,տեխնիկական պատրաստություն 22ժամ,
տակտիկական պատրաստություն 14 ժամ, խաղային պատրաստություն 16ժամ,նորմերի
հանձնում 6ժամ,բժշկամանկավարժական զննում 2ժամ
Ուսումնական գործունեության տեսակները Ուսումնական նյութի բացատրում,ցուցադրում,
դիտում,վարժությունների կատարում,խաղային,մրցակցային,շրջանաձև մարզման մեթոդների կիրառում
Կապը այլ առարկաների հետ Կենսաբանություն,առողջագիտություն, ֆիզիկա,ՆԶՊ
Ուսումնական ճամփորդություններ ՀՀ վոլեբոլի հավաքական թիմի հետ հանդիպում,էքսկուրսիա Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական բազա
Ստուգման և գնահատման կարգը

1 Գնդակի նետումներ հեռ /1կգ/ 10մ 12մ 14մ 18մ 20մ
2 Փոխանցում վերևից գլխավերևում 10 12 14 16 20
3 Փոխանցում ներքևից գլխավերևում 4 6 8 10 12
4 Սկզբնահարված նշանակետին /3*3մ/ 2/10 4/10 6/10 8/10 10/10

9-րդ դասարան

Պահանջվող խնդիրները
1. Տեսական գիտելիքների ձեռքբերում
2. Շարժողական ընդունակությունների մշակում
3. Տեխնիկական և տակտիկական հնարքների ուսուցում և կատարելագործում
Ուսումնական պլանով նախատեսված շաբաթական 3ժամը 40րոպեով իրականացվում է շաբաթական 2 անգամ 60 րոպե տևողությամբ
Ծրագրով նախատեսված բովանդակության բաշխումը ըստ ժամաքանակի
Գիտելիքների հիմունքներ 6ժամ,ընդհանուր ֆիզիկական պատրաստություն 14ժամ,
հատուկ ֆիզիկական պատրաստություն 18ժամ,տեխնիկական պատրաստություն 22ժամ,
տակտիկակն պատրաստություն 16ժամ,խաղային պատրաստություն 18ժամ,նորմերի հանձնում
6ժամ,բժշկամանկավարժական զննում 2ժամ
Ուսումնական գործունեության տեսակները Ուսումնական նյութի բացատրում,ցուցադրում,
դիտում,վարժությունների կատարում,խաղային,մրցակցային,շրջանաձև մարզման մեթոդների կիրառում
Կապը այլ առարկաների հետ Կենսաբանություն,առողջագիտություն, ֆիզիկա,ՆԶՊ
Ուսումնական ճամփորդություններ ՀՀ վոլեբոլի հավաքական թիմի հետ հանդիպում,էքսկուրսիա Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական բազա

Ստուգման և գնահատման կարգը

Գնդակի նետումներ հեռ /1կգ/ 12մ 14մ 16մ 18մ 20մ
2 Փոխանցումներ վերևից զույգերով 10 14 16 20 25
3 Փոխանցումներ ներքևից պատին 10 14 16 20 25
4 Հ/հ նշանակետին /3*3մ/ 2 4 6 8 10
4 Սկզբնահարված /3*3մ/ 3/15 5/15 7/15 10/15 15/15

10-րդ դասարան

Պահանջվող խնդիրները
1. Տեսական գիտելիքների ձեռքբերում
2. Շարժողական ընդունակությունների մշակում
3. Տեխնիկական և տակտիկական հնարքների ուսուցում և կատարելագործում
Ուսումնական պլանով նախատեսված շաբաթական 3ժամը 40րոպեով իրականացվում է շաբաթական 2 անգամ 60 րոպե տևողությամբ
Ծրագրով նախատեսված բովանդակության բաշխումը ըստ ժամաքանակի
Գիտելիքների հիմունքներ 6ժամ,ընդհանուր ֆիզիկական պատրաստություն 10ժամ,
հատուկ ֆիզիկական պատրաստություն 16ժամ,տեխնիկական պատրաստություն 18 ժամ,
տակտիկական պատրաստություն 22 ժամ,խաղային պատրաստություն 22ժամ,նորմերի հանձնում
6ժամ,բժշկամանկավարժական զննում 2ժամ
Ուսումնական գործունեության տեսակները Ուսումնական նյութի բացատրում,ցուցադրում,
դիտում,վարժությունների կատարում,խաղային,մրցակցային,շրջանաձև մարզման մեթոդների
կիրառում
Կապը այլ առարկաների հետ Կենսաբանություն,առողջա•իտություն, ֆիզիկա,ՆԶՊ
Ուսումնական ճամփորդություններ ՀՀ վոլեբոլի հավաքական թիմի հետ հանդիպում,էքսկուրսիա Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական բազա
Ստուգման և գնահատման կարգը — քննական նորմատիվներ ՙֆիզիկական կուլտուրա առարկայի
չափորոշիչ և ծրագիր՚ 2007թ.

11-րդ դասարան

Պահանջվող խնդիրները
1. Տեսական գիտելիքների ձեռքբերում
2. Շարժողական ընդունակությունների մշակում
3. Տեխնիկական և տակտիկական հնարքների ուսուցում և կատարելագործում
Ուսումնական պլանով նախատեսված շաբաթական 3ժամը 40րոպեով իրականացվում է շաբաթական 2 անգամ 60 րոպե տևողությամբ
Ծրագրով նախատեսված բովանդակության բաշխումը ըստ ժամաքանակի
Գիտելիքների հիմունքներ 6ժամ,ընդհանուր ֆիզիկական պատրաստություն 10ժամ,
հատուկ ֆիզիկական պատրաստություն 16ժամ,տեխնիկական պատրաստություն 18ժամ,
տակտիկական պատրաստություն 22 ժամ, խաղային պատրաստություն 22ժամ,նորմերի հանձնում
6ժամ,բժշկամանկավարժական զննում 2ժամ
Ուսումնական գործունեության տեսակները Ուսումնական նյութի բացատրում,ցուցադրում,
դիտում,վարժությունների կատարում,խաղային,մրցակցային,շրջանաձև մարզման մեթոդների կիրառում
Կապը այլ առարկաների հետ Կենսաբանություն,առողջա•իտություն, ֆիզիկա,ՆԶՊ

Ուսումնական ճամփորդություններ ՀՀ վոլեբոլի հավաքական թիմի հետ հանդիպում,էքսկուրսիա Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական բազա
Ստուգման և գնահատման կարգը

1 Փոխանցումներ վերևից 15 20 25 30 35
2 Փոխանցումներ ներքևից 15 20 25 30 35
3 Սկզբնահարվածներ /3Χ3/նանակետին 3/10 5/10 7/10 8/10 10/10
4 Գնդակի նետումներ հեռ մետր 12 14 18 20 25

12-րդ դասարան

Պահանջվող խնդիրները
1. Տեսական գիտելիքների ձեռքբերում
2. Շարժողական ընդունակությունների մշակում
3. Տեխնիկական և տակտիկական հնարքների ուսուցում և կատարելագործում
4. Կոլեկտիվիզմի դաստիարակում
Ուսումնական պլանով նախատեսված շաբաթական 3ժամը 40րոպեով իրականացվում է շաբաթական 2 անգամ 60 րոպե տևողությամբ
Ծրագրով նախատեսված բովանդակության բաշխումը ըստ ժամաքանակի
Գիտելիքների հիմունքներ 6ժամ,ընդհանուր ֆիզիկական պատրաստություն 10ժամ,
հատուկ ֆիզիկական պատրաստություն 16ժամ,տեխնիկական պատրաստություն 18ժամ,
տակտիկական պատրաստություն 22 ժամ, խաղային պատրաստություն 22ժամ,նորմերի հանձնում
6ժամ,բժշկամանկավարժական զննում 2ժամ
Ուսումնական գործունեության տեսակները Ուսումնական նյութի բացատրում,ցուցադրում,
դիտում,վարժությունների կատարում,խաղային,մրցակցային,շրջանաձև մարզման մեթոդների կիրառում
Կապը այլ առարկաների հետ Կենսաբանություն,առողջագիտություն,պատմություն,ֆիզիկա,ՆԶՊ
Ուսումնական ճամփորդություններ ՀՀ վոլեբոլի հավաքական թիմի հետ հանդիպում,էքսկուրսիա Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական բազա
Ստուգման և գնահատման կարգը — քննական նորմատիվներՙֆիզիկական կուլտուրա առարկայի
չափորոշիչ և ծրագիր՚ 2007թ.

Վոլեյբոլի չափորոշիչ ծրագիր

1.Տեղաշարժեր բարձր, միջին և ցածր կեցվածքով առաջ, հետ,կողմ,դեմքով առաջ,մեջքով առաջ:
2.Տեղաշարժեր քայլքով,վազքով,ցատկտոցով,ցատկով:
3.Տեղաշարժեր արագացումով,կանգառներով,ազդանշաններով կողմ,հետ,առաջ:
4.Գնդակի փոխանցում վերևից երկու ձեռքով գլխավերևում,տեղում,տեղաշարժվելով առաջ,հետ,կողմ,ցատկով,աճպարարելով:
5.Գնդակի ընդունում վերևից երկու ձեռքով:
6.Գնդակի փոխանցում ներքևից երկու ձեռքով ևմեկ ձեռքով:
7.Գնդակի փոխանցում և ընդունում ներքևից երկու ձեռքով տեղում և տեղաշարժվելով առաջ,հետ,կողմ:
8.Գնդակի ընդունում վերևից կամ ներքևից երկու ձեռքով սկզբնահարվածից:
9.Հարձակվողական հարված ցանցի վրայով կանգնած ր ցատկով եղանակով:
10.Հարձակվողական հարված խաղնկերոջ փոխանցումից:
11.Հարձակվողական հարված նշանակետին կամ խաղնկերոջ ուղությամբ ցանցի վրայով:
12.Գնդակի ընդունում ներքևից և վերևից երկու ձեռքով հարձակվողական հարվածից հետո:
13.Սկզբնահարվածի կատարում ներքևից ուղիղ, ներքևից կողային եղանակով:
14. Սկզբնահարվածի կատարում վերևից ուղիղ,վերևից կողային եղանակով:
15. Սկզբնահարվածի կատարում նշանակետին:

Читать далее «Վոլեյբոլի2022-2023թ. ծրագիր 6-12-րդ դասարան 2021-2022ուս.տարի»