Գնահատման համակարգի կիրառումը ֆիզիկական կուլտուրայի և մարզական ուղվածության դասերին ուղված է սովորողների մոտ պատկերացում կազմել իրենց կարողությունների և դասերին վարքի կանոններին համապատասխանությունը և ,ըստ դրա,գնահատման գործնթացի կիրառումը։Գնահատումը որպես մանկավարժական միջոց ուղված պետք է լինի ի շահ սորորողի,այլ ոչ թէ որպես պատժի միջոց։Գնահատականը չպետք է լինի ուսուցչի կողմից կամայական,այլ տվյալ դեպքում հիմք ունենա սովորողին ամբողջական բացատրություն տրամադրել։Այս ամենից ելնելով եկել եմ այն եզրահանգման,որ ստեղծվի այնպիսի սանդղակ որը կարտացոլի սովորողի ֆիզկուլտուրայի դասերին պատշաճ մասնակցությանը և գնահատականի ամբողջական պատկերացմանը։
1.Դասերին մասնակցություն համազգեստով(ամսեկան նվազագույնը 10 դասաժամից ոչ պակաս) 4 բալլ
2.Դասերին մասնակցություն համազգեստով(ամսեկան 5-9 դասաժամ) 3 բալլ
3.Դասերին մասնակցություն համազգեստով(1-4 դասաժամ) 2 բալլ
4.Դասերին առանց համզգեստ ներկայանալը կամ դասերին չմասնակցելը ամբողջ ամիս 1 բալլ(հիմք ընդունել որպես ֆիզիկական ներկակություն դասաժամին ի տարբերություն դասից բացակայող աշակերտի)
5.Դասերին ակտիվություն դրսևորումը և մարզիչի հրահանգները պատշաճ կատարումը 2 բալլ
6.Դասերի ծրագրով նախատեսված մարզական հմտությունների ձեռքբերումը խաղի կանոններին համապատասխան,մարզաձևի հիմնական հնարքների կատարումը,նորմատիվ պահանջների կատարումը գնահատվում է 2 բալլ
7.Դասերից դուրս մարզական ակումբներին մասնակցությունը,լրացուցիչ կրթության խմբերում ընդգրկումը գնահատվում է 1 բալլ
8. Մարզական բարձր նվաճումների հասնելը(ՀՀ չեմպիոն,հավաքականի անդամ ,միջազգային մրցաշարերին մասնակցելը) 1 բալլ։