Մարզական ակումբի ծրագիր 2022-23թթ.

Մարզական ակումբի ծրագիրը նպատակ ունի ներառել վոլեյբոլ մարզաձևով զբաղվող աղջիկներին և տղաներին կրթահամալիրի ուսումնական ծրագրերի շրջանակներում, դասերի և արտադասարանային լրացուցիչ կրթության ընթացքում:Ծրագիրը իր մեջ ընգրկում է այն մեթոդները և միջոցները, որոնք կիրառվում են վոլեյբոլի մարզական մասնագիտացված ակումբներում և նպատակ են հետապնդում պատանի վոլեյբոլիստներին ապահովել պատրաստության այնպիսի չափանիշ ,որը նպաստում է ՀՀ.վոլեյբոլի մրցաշարերում մրցանակային տեղ զբաղեցնելու համար:Ծրագրի մեջ ընդգրկված են պատրաստության բոլոր կողմերը՝ընդհանուր ֆիզիկական պատրաստություն,հատուկ ֆիզիկական պատրաստություն,տեխնիկական և տակտիկական պատրաստություն,համալիր պատրաստություն,հոգեբանական պատրաստություն,խաղային պատրաստություն, տեսական պատրաստություն և մրցավարություն:Մարզական ակումբի մարզումները անցկացվում են ՝

1.դասերի ընթացքում
2.մարզական ընտրության դասերին.
3.լրացուցիչ կրթության դասերի արտադասարանային ժամերին.
4.մրցումների ընթացքում:
Մարզական ակումբի գործունեության ժամաքանակը տրվում է տարեկան ՝
106 դասաժամ դասերի ընթաքում,
320 ժամ արտադասարանային լրացուցիչ կրթության ժամերին
144 ժամ ընտրությամբ գործունեության ժամերին:
Մարզական բեռնվածության ծավալը կախված է մրցակցային գործունեությանից կամ մրցումների տարեկան նախագծերից:Դրա պատճառով պատրաստության տարբեր կողմերի ժամանակային չափանիշները տատանվում են:(Օրինակ նախնական պատրաստության փուլում ընդհանուր ֆիզիկական պատրաստությունը,տոկոսային առումով, ավելին են քան խաղային կամ համալիր պատրաստությունը:)
Նախապատրաստական փուլ

Ֆիզիկական պատրաստություն
Ֆիզիկական պատրաստությունը իր մեջ ընդգրկում է պատրաստության բոլոր կողմերը՝ուժ, արագաշարժություն, ճկունություն, ճարպկություն, դիմացկունություն և ցատկունակություն:Որպես կանոն խաղային մարզաձևերում ֆիզիկական պատրաստությունում կիրառում են կրկնողական, շրջանաձև և համալիր մեթոդները:
Հատուկ ֆիզիկական պատրաստություն
Հատուկ ֆիզիկական պատրաստությունը ընդգրկում է վոլեյբոլին բնորոշ հատուկ վարժություններ, որոնք նպատում են շարժողական գործողությունների ամրապնդմանը և կատարելագործմանը:
Տեխնիկա-տակտիկական պատրաստություն
Տեխնիկա-տակտիկական պատրաստությունը վոլեյբոլի հնարքների ուսւոցման, ամրապնդման և կատարելագործման հիմնական մասն է , որը թույլ է տալիս վոլեյբոլ խաղին տիրապետել:
Համալիր պատրաստություն
Համալիր պատրաստությունը ընդգրկում է իր մեջ պատրաստության բոլոր կողմերը և հանդիսանում է կապող օղակ այդ կողմերի միջև:
Խաղային պատրաստություն
Մարզիկները կիրառում են իրենց հմտությունները խաղի ժամանակ, ցույց տալով խաղի տիրապետման իրենց մակարդակը :
Տեսական պատրաստություն
Տեսական պատրաստությունը հանդիսանում է մարզիկի գործնական աշխատանքների վերլուծության, ինքնակրթության, անձնական հիգիենայի և այլ մարզաձևերի մասին պատկերացման գիտելիքի ձերքբերման հիմնական միջոց:
Կատարվող աշխատանքները
Ծրագիրը իրականացվում է հետևյալ կերպ՝
1.Դասերի ընթացքում
2.Լրացուցիչ կրթության մարզումների ժամանակ
3.Մարզական ուղվածության նախագծերի օգնությամբ
4.Միջկրթական կապերի միջոցով
5.Մարզական ճամփորդությունների միջոցով
6.Մրցումներին և մրցաշարերին մասնակցելով
7.Նախագծերի իրականացման արդյունքում:

Նախագիծ

Նախագծերը պետք է իրականացվեն տարվա կտրվածքով, այնպես, որ համապատասխանեն մրցումների մասնակցության պայմաններին: Հանդիսանում են օժանդակ և կարևոր միջոց, համապատասխան մրցումներում հաջող հանդես գալու համար: Դրանք պետք է հանդիսանան բաղկացուցիչ մաս մարզիկների պատրաստության աստիճանի որոշման համար:Նախագիծը կարող է ժամանակային առումով լինել մեկօրյա, կամ բազմօրյա, կախված կատարվելիք աշխատանքների ծավալից և ուսուցման բովանդակությունից։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s