Մրցումները ավարտվեցին

image-0-02-04-e187754159f16e6116360fec3d06fea789d9fbb25d744d2032f17f6d6bf52072-V.jpg

Սեպտեմբերի 23-ից 30-ը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի վոլեյբոլի լրացուցիչ կրթության թիմի պատանիները մեկնեցին Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաք ՝ ԱՊՀ երկրների դպրոցականների միջազգային մրցաշարին մասնակցելու: Այդ հետաքրքիր մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին մեր  թիմի տղաները և այլ խաղային մարզաձևերում հաղթող թիմերը: Մեկնեցինք Զվարթնոց օդանավակայանից դեպի Ռուսաստանի դաշնության մայրաքաղաք Մոսկվա և այնտեղից դեպի Սանկտ-Պետերբուրգ: Երեխաները շատ ուրախ էին և չէին պատկերացնում թե ինչ է իրենց սպասվում այնտեղ և աշխատում էին ընկալել իրենց համար նոր աշխարհը: Մարզիկները առաջին անգամ էին թռչում ինքնաթիռով և այն պահին, երբ ինքնաթիռը թափ առավ և պոկվեց թռիչքուղուց դեպի երկինք նրանց հուզմունքը անբացատրելի էր: Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում մարզիկները առաջին անգամ տեսան ժողովրդի և տարբեր ազգերի բազմությունն և անցուդարձը: Մյուս կանգառը Սանկտ-Պետերբուրգի Պուլկովո օդանավակայնն էր, որտեղ մեզ դիմավորեցին կազմակերպիչները և տարան ՚՚Լուչ՚՚ դահուկային մարզաձևի մարզահամալիր, որտեղ հասանք առավոտյան ժամը 05:30-ին  և անմիջապես հարմարվելով անկողիններում խորը քուն մտանք ընդամենը 2 ժամով՝ այսպես էր պահանջում մարզական օրակարգը: Այդ օրը մենք հանդիպում չունեինք: Խաղերի բացման արարողությունը կայացավ սեպտեմբերի 24-ին ժամը 18:00-ին: Բացմանը մասնակցում էին բոլոր հրավիրված երկրների պատվիրակության թիմերը, Ռուսաստանի դաշնության կրթության նախարարության անդամները՝ պետդումայի պատգամավորներ Իրինա Ռոդնինայի գլխավորությամբ:

Առաջին հանդիպումը կայացավ Մոլդովայի պատանիների հավաքական թիմի հետ սեպտեմբերի 25-ին: Դրսևորելով կամք և համառություն ցավոք պարտվեցինք 2:0 հաշվով:Մյուս օրը խաղացինք Մոսկվայի շրջանի Դուբնա քաղաքի հավաքական թիմի հետ: Իսկ վերջին խաղային օրը 28-ին ունեցանք երկու հանդիպում Ղազախստանի պատանիների  և Սանկտ-Պետերբուրգ քաղաքի հավաքական թիմերի հետ: Մեր տղաները չնայած նրան, որ առաջին անգամ էին հանդիպում նման մակարդակի թիմերի հետ շատ լավ մարզական կամք և հաղթանակին հասնելու ձգտում դրսևորեցին, արժանի դիմադրություն ցույց տվեցին բոլոր թիմերին, ես որպես մարզիչ գոհ եմ իմ սաների խաղերից: Մրցումները կազմակերպված էին բարձր մակարդակով:

 

20170926_142822.jpg20170928_155257.jpgimage-0-02-05-c08b190954736db5a2044fe82ef15a7bcf3d04162f4526f8c7328c07cd146884-V.jpg20170929_145549.jpg20170927_133827.jpg

Հույս ունեմ որ մյուս տարի այս մրցաշարին պատիվ կունենանք մասնակցելու և ավելի լավ արդյունք կգրանցենք: Տեղեկացնեմ նաև, որ Հայաստանի պատվիրակությունը այս մրցումներում գրավեց  3-րդ պատվավոր տեղը:20170928_134622.jpg20170928_15221520170926_160600.jpg20170924_164330.jpg

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s