Մարզական ակումբի ծրագիր

Նպատակը և խնդիրները

Մարզական ակումբի ծրագիրը նպատակ ունի ներառել վոլեյբոլ մարզաձևով զբաղվող աղջիկներին և տղաներին կրթահամալիրի ուսումնական ծրագրերի շրջանակներում, դասերի և արտադասարանային լրացուցիչ կրթության ընթացքում:Ծրագիրը իր մեջ ընգրկում է այն մեթոդները և միջոցները, որոնք կիրառվում են վոլեյբոլի մարզական մասնագիտացված ակումբներում և նպատակ են հետապնդում պատանի վոլեյբոլիստներին ապահովել պատրաստության այնպիսի չափանիշ ,որը նպաստում է ՀՀ.վոլեյբոլի մրցաշարերում մրցանակային տեղ զբաղեցնելու համար:Ծրագրի մեջ ընդգրկված են պատրաստության բոլոր կողմերը՝ընդհանուր ֆիզիկական պատրաստություն,հատուկ ֆիզիկական պատրաստություն,տեխնիկական և տակտիկական պատրաստություն,համալիր պատրաստություն,հոգեբանական պատրաստություն,խաղային պատրաստություն, տեսական պատրաստություն և մրցավարություն:Մարզական ակումբի մարզումները անցկացվում են ՝

1.դասերի ընթացքում

2.մարզական ընտրության դասերին.

3.լրացուցիչ կրթության դասերի արտադասարանային ժամերին.

4.մրցումների ընթացքում:

Մարզական ակումբի գործունեության ժամաքանակը տրվում է տարեկան ՝

106 դասաժամ դասերի ընթաքում,

320 ժամ արտադասարանային լրացուցիչ կրթության ժամերին

144 ժամ ընտրությամբ գործունեության ժամերին:

Մարզական բեռնվածության ծավալը կախված է մրցակցային գործունեությանից կամ մրցումների տարեկան նախագծերից:Դրա պատճառով պատրաստության տարբեր կողմերի ժամանակային չափանիշները տատանվում են:(Օրինակ նախնական պատրաստության փուլում ընդհանուր ֆիզիկական պատրաստությունը,տոկոսային առումով, ավելին են քան խաղային կամ համալիր պատրաստությունը:)

Նախապատրաստական փուլ

1

Ընդհանուր ֆիզ.պատրաստություն

35

30

20

2

Հատուկ ֆիզ պատրաստություն

35

30

25

3

Տեխնիկա -տակտիկական պատրաստություն

20

25

30

4

Համալիր պատրաստություն

10

15

25

5

Խաղային պատրաստություն

6

Տեսական պատրաստություն

7

Մրցավարություն

8

Հոգեբանական պատրաստություն

Ֆիզիկական պատրաստություն

Ֆիզիկական պատրաստությունը իր մեջ ընդգրկում է պատրաստության բոլոր կողմերը՝ուժ, արագաշարժություն, ճկունություն, ճարպկություն, դիմացկունություն և ցատկունակություն:Որպես կանոն խաղային մարզաձևերում ֆիզիկական պատրաստությունում կիրառում են կրկնողական, շրջանաձև և համալիր մեթոդները:

Հատուկ ֆիզիկական պատրաստություն

Հատուկ ֆիզիկական պատրաստությունը ընդգրկում է վոլեյբոլին բնորոշ հատուկ վարժություններ, որոնք նպատում են շարժողական գործողությունների ամրապնդմանը և կատարելագործմանը:

Տեխնիկա-տակտիկական պատրաստություն

Տեխնիկա-տակտիկական պատրաստությունը վոլեյբոլի հնարքների ուսւոցման, ամրապնդման և կատարելագործման հիմնական մասն է , որը թույլ է տալիս վոլեյբոլ խաղին տիրապետել:

Համալիր պատրաստություն

Համալիր պատրաստությունը ընդգրկում է իր մեջ պատրաստության բոլոր կողմերը և հանդիսանում է կապող օղակ այդ կողմերի միջև:

Խաղային պատրաստություն

Մարզիկները կիրառում են իրենց հմտությունները խաղի ժամանակ, ցույց տալով խաղի տիրապետման իրենց մակարդակը :

Տեսական պատրաստություն

Տեսական պատրաստությունը հանդիսանում է մարզիկի գործնական աշխատանքների վերլուծության, ինքնակրթության, անձնական հիգիենայի և այլ մարզաձևերի մասին պատկերացման գիտելիքի ձերքբերման հիմնական միջոց:

Կատարվող աշխատանքները

Ծրագիրը իրականացվում է հետևյալ կերպ՝

1.Դասերի ընթացքում

2.Լրացուցիչ կրթության մարզումների ժամանակ

3.Մարզական ուղվածության նախագծերի օգնությամբ

4.Միջկրթական կապերի միջոցով

5.Մարզական ճամփորդությունների միջոցով

6.Մրցումներին և մրցաշարերին մասնակցելով

7.Նախագծերի իրականացման արդյունքում:

Նախագիծ

Նախագծերը պետք է իրականացվեն տարվա կտրվածքով, այնպես, որ համապատասխանեն մրցումների մասնակցության պայմաններին: Հանդիսանում են օժանդակ և կարևոր միջոց, համապատասխան մրցումներում հաջող հանդես գալու համար: Դրանք պետք է հանդիսանան բաղկացուցիչ մաս մարզիկների պատրաստության աստիճանի որոշման համար:Նախագիծը կարող է ժամանակային առումով լինել մեկօրյա, կամ բազմօրյա, կախված կատարվելիք աշխատանքների ծավալից և նշանակությունից:

Մարզական ակումբի մասնակիցների ցուցակ

1.Մուսաելյան Վլադիկ

2.Մովսիսյան Էդուարդ

3.Այվազյան Գոռ

4.Մայիլյան Կարեն

5.Գիլոյան Տիգրան

6.Շաբոյան Գրիգոր

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s